Կասպարս Ռոգա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 19, 1974[1] (50 տարեկան) |
Ծննդավայր | Ելգավա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Լատվիա |
Մասնագիտություն | երաժիշտ և կինոռեժիսոր |
Ծնողներ | հայր՝ Q111284009? |
Կասպարս Ռոգա (լատիշերեն՝ Kaspars Roga, հուլիսի 19, 1974[1], Ելգավա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), լատվիացի խորհրդային ռոք երաժիշտ, 2000 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթում "My Star" երգի կատարումով երրորդ տեղը գրաված լատվիական Brainstorm («Մտագրոհ») ռոք-փոփ երաժշտախմբի չորս անդամներից մեկը։ 1989 թվականից սկսած՝ հանդես է եկել որպես թմբուկ և այլ հարվածային գործիքներ նվագող, իսկ 1993 թվականից ի վեր նաև իրենց երաժշտախմբի կատարումների տեսանկարահանումներ է հեղինակել[2][3]։
Կասպարս Ռոգան ծնվել է 1974 թվականի հուլիսի 19-ին, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ներկայումս՝ Լատվիա) Ելգավա քաղաքում։ 1989 թվականի ամռանը նա իր չորս համադասարանցիների հետ կազմավորել է ռոք-փոփ երաժշտախումբ։ Ավելի ուշ խմբին միացել է նաև Մարիս Միհելսոնսը։
2007 թվականին Կասպարս Ռոգան ամուսնացել է Այյա Աուշկապայի հետ, սակայն ամուսնական այդ կապը շատ երկար չի ձգվել. երեք տարի անց նրանք ամուսնալուծվել են։ Ռոգայի մասին կարելի է նշել նաև, որ նա բուսակեր է։
Երաժշտական տեսաձայնագրությունների ռեժիսոր՝
DVD-տնօրեն
՝*Սկոնտո մարզադաշտում կազմակերպված «Օրեր, երբ օդանավակայանը չափից դուրս հեռու է» խորագրով հյուրախաղային համերգ
|