Կաստելո Կավալկանտի անգլ.՝ Castello Cavalcanti | |
---|---|
Երկիր | Իտալիա ԱՄՆ |
Թվական | 2013, նոյեմբերի 12, 2013[1] և նոյեմբերի 13, 2014[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ուես Անդերսոն |
Սցենարի հեղինակ | Ուես Անդերսոն և Ռոման Կոպոլա[2] |
Դերակատարներ | Ջեյսոն Շվարցման և Ջիադա Կոլագրանդե |
Օպերատոր | Դարիուս Խոնջի |
Պատմվածքի վայր | Իտալիա |
Կաստելո Կավալկանտի (իտալ.՝ Castello Cavalcanti), Ուես Անդերսոնի կարճամետրաժ ֆիլմը՝ թողարկված 2013 թվականին։ Ջեյսոն Շվարցմանը կատարել է գլխավոր հերոսի դերը։ Ֆիլմը հովանավորված էր Prada ընկերության կողմից։ Նկարահանումները կատարվել են Հռոմում՝ Չինեչիտա կինոստուդիայի տարածքում։ Ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է Հռոմի միջազգային կինոփառատոնի ժամանակ[3]։
1955 թվականին իտալական Կաստելո Կավալկանտի գյուղում իր մեքենան է վթարի ենթարկում ամերիկյան վարորդ Ջեդ Կավալկանտի։ Քանի որ անսարքությունը լուրջ էր, գլխավոր հերոսը հասկանում է, որ դեռ երկար ժամանակ է մնալու այդ խուլ վայրում։ Նա որոշում է սպասել ավտոբուսին, որը անցնում է կանգառով ամեն քսան րոպե, բայց հանդիպում է տեղացի իտալացիներին և հայտնաբերում է, որ այդ վայրը նրա նախնիների բնակավայրն է։ Ջեդ կարողանում է գտնել իր բարեկամներին և ծանոթանում է նրանց հետ։ Նա որոշում է մնալ գյուղում և ժամանակ անցկացնել իտալացիների շրջանակում[4][5][6]։
Ֆիլմում կան հղումներ իտալական կինոկլասիկային։ Այդ թվում «Քաղցր կյանք» և «Ամառկորդ» ֆիլմերին, որոնք նկարահանվել են Ֆեդերիկո Ֆելինիի կողմից։ Գլխավոր հերոսի ազգանունը համընկնում է ռեժիսորի՝ Ալբերտո Կավալկանտիի ազգանվան հետ։
|