Կատալին Մակրայ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 5, 1945 (79 տարեկան) |
Ծննդավայր | Vasvár, Վաս, Հունգարիա[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | սպորտային մարմնամարզիկ |
Ամուսին | Պալ Շմիտ[1] |
Երեխաներ | Petra Schmitt? |
![]() |
Կատալին Մակրայ (ապրիլի 5, 1945, Vasvár, Վաս, Հունգարիա[1]), հունգարացի մարմնամարզիկ։
Տոկիոյում տեղի ունեցած 1964 թվականի ամառային օլիմպիական խաղերի և Մեխիկոյում տեղի ունեցած 1968 թվականի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ ներկայացրել է Հունգարիայի ժողովրդական հանրապետությունը[2]։ Այդ խաղերում նրա թիմը զբաղեցրել է 5-րդ տեղը, իսկ անհատական բազմամարտում նա զբաղեցրել է 18-րդ և 3-րդ տեղերը՝ հասնելով եզրափակիչ[2]։
1968 թվականին Մեխիկոյում կայացած Օլիմպիական խաղերում նա իր թիմի հետ զբաղեցրել է 5-րդ տեղը, իսկ անհատական բազմամարտում դարձել է 26-րդը[2]։
1963 թվականին դարձել է Ունիվերսիադայի կրկնակի չեմպիոն անհատական բազմամարտում (ոսկին կիսել է Լարիսա Լատինինայի հետ)։ 1965 թվականին դարձել է Ունիվերսիադայի չեմպիոն (թիմային կազմում) և բրոնզե մեդալակիր (անհատական բազմամարտում)։
Մակրայը Հունգարիայի նախկին նախագահ Պալ Շմիտի կինն է։ Ամուսնու նախագահության տարիներին՝ 2010-2012 թվականներին, եղել է Հունգարիայի առաջին տիկին՝ Սանդոր պալատում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատալին Մակրայ» հոդվածին։ |