Կատարինա Էլիզաբեթ Շյուտցենհյոֆեր (գերմաներեն՝ Katharina Elisabeth Schützenhöfer. սեպտեմբերի 22, 1993(1993-09-22)[1], Hartberg, Hartberg-Fürstenfeld District, Շտիրիա, Ավստրիա), ավստրիացի պրոֆեսիոնալ լողափնյա վոլեյբոլիստուհի, ով ընկերակցելով իր թիմակցուհի Լենա Պլեսյուչնիգին՝ խաղում է որպես աջակողմյան պաշտպան։ 2015 թվականին արծաթե մեդալ է նվաճել առաջին Եվրոպական խաղերում[2]։ Երկրորդ տեղն էր գրավել նաև մինչև 19 տարեկանների 2011 թվականի աշխարհի առաջնությունում, բրոնզե մեդալի արժանացել մինչև 21 տարեկանների 2013 թվականի աշխարհի առաջնությունում։ Ընդ որում՝ այդ վերջին երկու մրցումներն էլ անցկացվել են Ումագում[3][4]։ Նա նաև մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոնուհի է Պլեսյուչնիգի հետ[5]։ Իսկ FIVB-ի համաշխարհային մրցաշարում իր առաջին և առայժմ միակ չեմպիոնությունը գրանցել է 2018 թվականին Մերսինում կայացած 3 աստղանի մրցումներում[6]։
- 3 մեդալ (1 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզ)
Հ/հ
|
Արդյունք
|
Ամսաթիվը
|
Կարգավիճակը
|
Մրցավայրը
|
Թիմակցուհին
|
Մրցակցուհիները
|
Միավորները
|
1.
|
Բրոնզ
|
26 նոյեմբերի 2017 թ.
|
FIVB 2 աստղանի
|
, Սիդնեյ, Ավստրալիա
|
Լենա Պլեսյուչնիգ
|
Ճապոնիա, Ֆուտամի / Ակիկո Հասեգավա
|
16–21
|
24–22
|
15–10
|
2.
|
Ոսկի
|
6 մայիսի 2018 թ.
|
FIVB 3 աստղանի
|
, Մերսին, Թուրքիա
|
Լենա Պլեսյուչնիգ
|
Նիդերլանդներ, Սան Քեյզեր / Մադլեն Մեփելինք
|
18–21
|
25–23
|
15–12
|
3.
|
Արծաթե
|
16 հունիսի 2018 թ.
|
FIVB 1-աստղանի
|
, Բադեն, Ավստրիա
|
Լենա Պլեսյուչնիգ
|
Գերմանիա, Թերեզա Մերսման / Ցինիա Թիլման
|
17–21
|
16–21
|
|
Աղբյուր՝[7][8]
|
- 2 մեդալ (1 արծաթ, 1 բրոնզ)
Հ/հ
|
Մեդալը
|
Ամսաթիվը
|
Մրցումները
|
Մրցավայրը
|
Թիմակցուհին
|
Մրցակցուհիները
|
Միավորները
|
1.
|
Արծաթե
|
20 հունիսի 2015թ
|
Եվրոպական խաղեր
|
, Բաքու, Ադրբեջան
|
Լենա Պլեսյուչնիգ
|
Շվեյցարիա, Բեչարտ / Նիկոլ Այհոլցեր
|
16–21
|
21–14
|
13–15
|
2.
|
Բրոնզ
|
11 հուլիսի 2015 թ.
|
CEV Satellite
|
, Վադուց, Լիխտենշտայն
|
Լենա Պլեսյուչնիգ
|
Ֆրանսիա, Ալեքսանդրա Յուպիտեր / Լորա Լոնգետ
|
21–15
|
19–21
|
15–10
|
Աղբյուր՝[9][10]
|