Կատի Լենա Ն'դիայե

Կատի Լենա Ն'դիայե
Ծնվել է1968
ԾննդավայրԴակար, Սենեգալ
Քաղաքացիություն Սենեգալ և  Բելգիա
Մասնագիտացումկինոռեժիսոր և սցենարիստ
IMDbID ID 2307805

Կատի Լենա Ն'դիայե (ֆր.՝ Katy Léna N'diaye, 1968, Դակար, Սենեգալ), սենեգալա-ֆրանսիացի կինոռեժիսոր, պատերը նկարազարդող աֆրիկացի կանանց մասին վավերագրական կինոնկարների հեղինակ[1][2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սենեգալում, հասակ առել Եվրոպայում։ Փարիզում ուսումնասիրել է ժամանակակից գրականություն, այնուհետև ուսանել ռադիո-հեռուստատեսային ժուռնալիստիկա, որից հետո որպես ժուռնալիստ աշխատել է TV5 Monde և RTBF հեռուստաընկերություններոււմ՝ ապրելով Բրյուսելում[3]։

Ն'դիայեի «Հետագծեր» (Traces) վավերագրական կինոնկարը, որ պատմում է Բուրկինա Ֆասոյի կասանա ցեղի կանանց որմնանկարչության մասին, New York Times թերթում արվեստաբան, կինոքննադատ Էլվիս Միտչելը բնորոշել է որպես visually sharp and lovingly informal[1]: Ֆիլմում երեք ծեր կին մեկնաբանում են Անետինայի հյուղակների կավածեփ, կարմիր պատերին մի երիտասարդ, չամուսնացած աղջկա արած նկարները[2]։ «Սպասելով տղամարդկանց» (Awaiting for Men) կինոնկարում էլ երեք հասակավոր կին պատմում են, թե ինչպես են պատկերազարդել Հարավարևելյան Մավրիտանիայում՝ Սահարա անապատի եզրին ընկած Ուալետա քաղաքի պատերը[4]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Traces, empreintes de femmes [Հետագծեր], 2003. 55 րոպե
  • En attendant les hommes [Տղամարդկանց սպասելիս], 2007. 56 րոպե
  • On a le temps pour nous [Ժամանակը մեր կողմից է], 2019. 67 րոպե
  • Une Histoire du Franc CFA, 2019, 90 minutes, production Neon Rouge, Indigo Mood, Tact Production

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Janis L. Pallister; Ruth A. Hottell (2005). French-speaking Women Documentarians: A Guide. Peter Lang. էջ 18. ISBN 978-0-8204-7614-8.
  2. 2,0 2,1 Olivier Barlet (2016). Contemporary African Cinema. MSU Press. էջ 130. ISBN 978-1-62895-270-4.
  3. Hassouna Mansouri, La vocation du documentaire: Entretien avec Katy Lena Ndiaye, africine.org, 6 December 2008. Translated by Beti Ellerson, Katy Lena Ndiaye's walls of women, women's words, 11 April 2014.
  4. Modou Mamoune Faye, Dans l'intimité des femmes de Oualata… En attendant les hommes, de Katy Léna NDIAYE (Sénégal), africine.org, 9 October 2007. Translated by Beti Ellerson, Katy Lena Ndiaye's walls of women, women's words, 11 April 2014.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]