Արգավանդի դամբարան, թուրքմենական[1] դամբարան Հայաստանի Հանրապետության Արգավանդ գյուղում։ Ընդգրկված է Արգավանդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Արգավանդ գյուղում պահպանվել է Հայաստանի տարածքում հաշվառված իսլամական հուշարձաններից մեկը՝ 15-րդ դարում կառուցված, թուրքմեն ամիրա Փիր Հուսեյնի հոր՝ Ամիր Սաադի դամբարանը։
Հայ վարպետների ձեռքով կառուցված հուշարձան-դամբարանը միջնադարյան հայ և իսլամական ճարտարապետական տարրերի սինթեզ է։ Տուֆակերտ, երեք հավասար մասերի բաժանված, աշտարականման, գմբեթաձև շինություն է, որի գմբեթը կառուցված է թրծված աղյուսից։ Դամբարանի ճակատային մասում արաբատառ արձանագրության մեջ ասվում է, որ այս սրբազան գմբեթավոր դամբարանը կառուցվել է 1413 թվականին Փիր Հուսեյն ամիրայի հրամանով՝ մեծագույն և վեհագույն ազնվությամբ, որպես արքաների և թագավորների նեցուկ, խեղճերի և թշվառների ապավեն։
2001 թվականին հուշարձանը նորոգվել է Հայաստանում Թուրքմենստանի դեսպանության ջանքերով[2][3]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարա-Կոյունլուների դամբարան (Արգավանդ)» հոդվածին։ |
|