Կարագեորգիև շնիցելի բաղադրիչները | |
Սերբական խոհանոց | |
Ծագում | |
Ենթատեսակ | Շնիցել, խոզի մսով ուտեստ և հորթի մսից պատրաստված ճաշատեսակ |
Առաջացման երկիր | Սերբիա |
Հեղինակ | Միչա Ստայանովիչ |
Ստեղծման տարեթիվ | 1959 թվական |
Բաղադրամասեր | |
Հիմնական | հորթի կամ խոզի միս,սերուցք,պաքսիմատ,աղ,պղպեղ |
Հնարավոր | երշիկ,բեկոն |
Karadjordje's steak Վիքիպահեստում |
Կարագեորգիև շնիցել (սերբ.՝ Карађорђева шницла), սերբական ուտեստ, որի անվանումն առաջացել է սերբ արքայազն Կարագեորգիի անունից։ Այս ուտեստը պատրաստվում է հորթի կամ խոզի մսից, որը լցոնված է սերուցքով։ Ռուլետաձև փաթաթված կտորները կարելի է տապակել կամ եփել ջեռոցում։ Մատուցվում է տապակած կարտոֆիլի և սոուսի հետ։
Այս ուտեստն իր արտաքին տեսքի համար երբեմն անվանում են «Աղջկական երազ»[1]։ Կարագեորգիև շնիցելն առաջին անգամ 1959 թվականին պատրաստվել է սերբ խոհարար Միչա Ստոյանովիչի կողմից, երբ նա Խորհրդային Միությունից եկած հյուրերի համար հավի մսից պետք է կիևյան կոտլետներ պատրաստեր, բայց քանի որ հավի միս չկար, ստիպված էր կերակուրը պատրաստել հորթի մսից։ Արդյունքում նա պատրաստեց շնիցել, որը զարդարեց կիտրոնի կտորներով այնպես, որ նմանվեց Կարագեորգիի շքանշանի աստղին, այստեղից էլ ուտեստն ստացավ իր անվանումը[2]։