Կարաին | |
---|---|
Տեսակ | քարանձավ, տեսարժան վայր, հնագիտական հուշարձան և dripstone cave? |
Երկիր | Թուրքիա |
Վարչատարածք | Անթալիա և Döşemealtı? |
Կարաին (թուրքերեն՝ Karain), քարանձավ և պալեոլիթյան դարաշրջանի հնագիտական հուշարձան Թուրքիայում։ Գտնվում է Թուրքիայի Միջերկրածովյան տարածաշրջանի Անթալիա քաղաքից 27 կմ հյուսիս-արևմուտք՝ Յագջա (Yağca) գյուղի մոտ։ Քարանձավը գտնվում է ծովի մակարդակից մոտ 370 մ բարձրության վրա և լանջով 80 մ բարձրության վրա, որտեղ Արևմտյան Տավրոսի կրաքարային գոտին սահմանակցում է կրաքարային տուֆի հարթավայրի հետ։
Քարանձավներում հայտնաբերվել են միջին պալեոլիթյան դարաշրջանի (200-150 հազար տարի առաջ) մարդկային բնակության հետքեր[1][2]։ Ուսումնասիրողները հաստատե են, որ քարանձավում մարդու ներկայության շարունակվել է ավելի քան 25 000 տարի՝ սկսած մեզոլիթից, շարունակվելով նեոլիթի և էնեոլիթի ժամանակ՝ մինչև բրոնզի դար։ Ենթադրվում է, որ Փոքր Ասիայի հունական գաղութացման ժամանակ (երկաթի դար) քարանձավը կատարել է կրոնական գործառույթ, ինչի մասին վկայում են մուտքի դիմացի ժայռի մեջ փորագրված հունական արձանագրություններն ու զարդանախշերը[3]։
Անատոլիական քաղաքակրթությունների թանգարանում պահվում է Կարաին քարանձավի պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոների խոշոր հավաքածու՝ քարից պատրաստված իրեր, քարանձավում բնակված և որսորդությամբ ու հավաքչությամբ զբաղված մարդկանց ոսկորներ։