Կարամազով եղբայրներ ռուս.՝ Братья Карамазовы | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա և վեպի էկրանավորում |
Հիմք | Կարամազով եղբայրներ |
Թվական | 1969 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Իվան Պիրև[1], Կիրիլ Լավրով[1][2] և Միխայիլ Ուլյանով |
Սցենարի հեղինակ | Իվան Պիրև |
Դերակատարներ | Միխայիլ Ուլյանով[2], Կիրիլ Լավրով, Լիոնելլա Պիրևա, Անդրեյ Մյագկով, Մարկ Պրուդկին, Սվետլանա Կորկոշկո, Վալենտին Նիկուլին, Պավել Պավլենկո, Անդրեյ Աբրիկոսով, Իվան Լապիկով, Նիկիտա Պոդգորնի և Ալեքսանդր Խվիլյա |
Օպերատոր | Սերգեյ Վրոնսկի |
Երաժշտություն | Իսահակ Շվարց |
Պատմվածքի վայր | Ռուսական կայսրություն |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 216 րոպե |
«Կարամազով եղբայրներ» (ռուս.՝ «Братья Карамазовы»), Ֆեոդոր Դոստոևսկու համանուն վեպի էկրանավորումը, որն իրականացվել է 1968 թվականին։ Իվան Պիրևի վերջին աշխատանքն է կինոյում, որը հանկարծամահ է եղել նախքան ֆիլմի ստեղծման ավարտը։ Ֆիլմի երրորդ սերիան ավարտել են գլխավոր դերակատարներ Կիրիլ Լավրովն ու Միխայիլ Ուլյանովը։
Հոգեբանական դրամա է ճակատագրի, Աստծո և սիրո մասին։ Սյուժեն ընդգրկում է Ֆեոդոր Դոստոևսկու վեպի հիմնական գիծը։
Լինելով հաջողակ, պաշտոնապես ճանաչված լինելով որպես կոմեդիոգրաֆ՝ Իվան Պիրևը 1950 թվականի երկրորդ կեսից սկսել է հիմնական ուշադրությունը սևեռել Ֆեոդոր Դոստոևսկու դասական վեպերի էկրանավորմանը։ «Ապուշ» վեպի էկրանավորումից հետո նա, իր ստեղծագործական ուղու ամենավերջում, բեմադրել է «Կարամազով եղբայրները»։ Իրեն հատուկ խառնվածք ունենալով՝ Պիրևը վեպը բեմադրել է հուզականորեն և վառ։
Ալեքսանդր Մաչերետը գրել է, որ այդ ֆիլմի կապակցությամբ նա բազմիցս լսել է «ոչ ճիշտ մեղադրանքներ՝ «ճչան», «խլացուցիչ աղմկոտ», «ձեռ ու ոտ ընկնող», «թատերականորեն խոսուն»... Ճի՞շտ է դա։ Չեմ կարծում։ Ավելին, համոզված եմ հակառակում, որ Պիրևի անձնական ստեղծագործական առանձնահատկությունները, նրա գեղարվեստական օժտվածության հատկությունները Դոստոևսկու մեծ վեպի էկրանավորման մեջ գտել են իրենց ամենաբարձր դրսևորման համար առավել բարենպաստ, իրենց հարազատ հիմքը։ ...Դժվար թե հնարավոր լինի էկրան տեղափոխել «Կարամազով եղբայրներ» վեպն իր ամբողջության մեջ։ Կորուստները բազմաթիվ են, թեև անխուսափելի են[3]։
Կինոքննադատ Ալեքսանդր Կարագանովը նշել է, որ ֆիլմը «աչքի է ընկել ամբողջականությամբ, դրամատուրգիայի և ռեժիսորական լուծումների հետևողականությամբ»[4]։ Կինոգետ Վլադիմիր Բասկակովը ֆիլմում տեսել է «հերոսների կրքերի բարձր պոռթկում» և զգացել «ռուս մեծ նկարչի ստեղծագործության նյարդը»[5]։
Կինոգետ Ռոստիսլավ Յուրենևը «Կարամազով եղբայրները» համարում է Ի. Պիրևի գլխավոր գեղարվեստական նվաճումը։ Նրա կարծիքով՝ ռեժիսորը «հանդուգնորեն զոհաբերել է վեպի բազմաթիվ գծեր, բազմաթիվ գաղափարներ՝ կենտրոնանալով նրա հիմնական կերպարների մարմնավորման խնդրի վրա» և «ցուցաբերել է և՛ համարձակություն, և՛ ճաշակ, և շատ խորը ու նուրբ ըմբռնում միմյանց բոլորովին ոչ նման դերասանների առանձին առանձնահատկությունների նկատմամբ»[6]։
3-րդ սերիան էկրան է բարձրացել 1969 թվականի օգոստոսի 18-ին 1-ին և 2-րդ սերիաներից առանձին, այն դիտել է 22,7 մլն հանդիսատես 1774 պատճենի դեպքում։
«Սովետսկի էկրան» հանդեսի ընթերցողների հարցման արդյունքներով ճանաչվել է լավագույն ֆիլմ 1970 թվականին։
|