Գյուղ | ||
---|---|---|
Կարաչոբան | ||
Վարչական տարածք | Թուրքիա | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Խնուսի գավառ | |
Այլ անվանումներ | Գարաչոբան, Գարաչոպան, Խարաչոպան, Ղարաչոբան, Ղարաչոպան, Քարաչոբան, Քարաչոպան | |
ԲԾՄ | 1550 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 23 246 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Կարաչոբան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառում։ Գտնվում էր Խնուս քաղաքից 38 կմ հարավ-արևելք, Արածանիի վտակ Բինգյոլ գետի ձախ ափին։ Գյուղից 8-10 կմ հարավ-արևելք գտնվում է Կարաչոբան ձմեռանոցը։
Գյուղը տեղադրված էր ընդարձակ սարավանդի վրա։ Ուներ առողջարար օդ, առատ ջուր և ընդարձակ, արգավանդ վարելահողեր ու փարթամ արոտներ։
Կարաչոբանը Խնուս գավառի ամենամեծ բնակավայրն էր և ժամանակին հանդիսացել է գավառակի կենտրոն։ Այն բաժանվում էր երեք թաղերի։
Գյուղն ավերվել, իսկ բնակիչները կոտորովել ու տեղահանվել են 1915 թվականի մայիսի 2-ին։ Ինքնապաշտպանական կռիվների շնորհիվ հազիվ մի քանի տասնյակ հայ է փրկվել։
1909 թվականին ուներ 220, իսկ 1914 թվականին՝ 220 տուն հայ բնակիչ։
Զբաղվում էին երկրագործությամբ, խաշնարածությամբ և արհեստներով։ Գյուղն ուներ ջրաղաց, ձիթհանք, քարաշեն, կանոնավոր կառուցված կրպակներ և արհեստանոցներ, փոստ-հեռագրատուն։
Կարաչոբանն ուներ քարաշեն, եռախորան Ս. Հակոբ անունով եկեղեցի։ Եկեղեցու տանիքը հենվում էր 6 սյուների վրա։
Գյուղն ուներ Ս. Ղևոնդյան անունով վեցամյա երկսեռ վարժարան[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 304)։ |