Կարաքիլիսա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում։ Գտնվում էր Եփրատ գետի աջ կողմում, Երզնկա քաղաքից հարավ-արևելք։
19-րդ դարի կեսերին գյուղը պատկանում էր Ս. Նիկողայոս վանքի թեմին։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ գյուղը ավերվել է, իսկ բնակիչները կոտորվել կամ տարագրվել են։
1872-1873 թվականներին ուներ 26 տուն հայ և 66 տուն թուրք բնակիչ, իսկ 1916 թվականին՝ 50 տուն հայ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու բրուտագործությունն էր։
Կարաքիլիսան ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։
Եկեղեցուն կից գործում էր երկսեռ վարժարան, որն ուներ 50 աշակերտ[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 311)։ ![]() |