Գյուղ | ||
---|---|---|
Կարաքյոփրի | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Խնուսի գավառ | |
Այլ անվանումներ | Գարաքյոփրի, Գարաքյոփրու, Խարաքյոփրու, Կարաքյոփլի, Կարաքյոփրլու, Կարաքյոփրու, Ղարաքյորփի, Ղարաքյոփրի, Ղարաքյոփրու | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Կարաքյոփրի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառում[1]։ Գտնվում էր Խնուս քաղաքից 22 կմ հարավ-արևելք, Խնուս գետի և նրա ձախակողմյան վտակի միախառնման տարածքում՝ հարթավայրում։
Գյուղն ունի առողջարար օդ և խմելու սառնորակ օդ։
Հանդիսացել է գավառակի նշանավոր գյուղերից մեկը։ Գյուղն ավերվել, իսկ բնակիչները զանգվածաբար կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915-1918 թվականների Մեծ եղեռնի ժամանակ։
XX դարի սկզբին ուներ մոտ 200 տուն հայ բնակիչ։ Բնակիչները մեծ սեր ունեին դեպի գիրն ու գրականությունը և հայրենասեր մարդիկ էին։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, գորգագործությունն ու ջուլհակությունն էր։
Կարաքյոփրին ուներ եկեղեցի։
Գյուղում գործում էր հինգամյա Մեսրոպյան վարժարան[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 311)։ |