Կարել Տոման | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | չեխ․՝ Antonín Bernášek |
Ծնվել է | փետրվարի 25, 1877[1][2][3][…] |
Ծննդավայր | Kokovice (Klobuky), Կլոբուկի |
Վախճանվել է | մայիսի 12, 1946 (69 տարեկան) կամ հունիսի 12, 1946[3][4] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Պրահա, Չեխոսլովակիա[3][4] |
Գերեզման | Վիշեհրադսկե գերեզմանատուն[5] |
Մասնագիտություն | գրող, լեզվաբան, բանաստեղծ, լրագրող, թարգմանիչ և խմբագիր |
Լեզու | չեխերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
![]() | |
![]() |
Կարել Տոման (իսկական անունը՝ Անտոնին Բեռնաշեկ, չեխ․՝ Karel Toman, փետրվարի 25, 1877[1][2][3][…], Kokovice (Klobuky), Կլոբուկի - մայիսի 12, 1946 կամ հունիսի 12, 1946[3][4], Պրահա, Չեխոսլովակիա[3][4]), չեխ գրող, որը հայտնի է իր էպիկական սիրային բանաստեղծություններով։ Չեխիայի պետական մրցանակի դափնեկիր, ազգային գործիչ, ժողովրդական արտիստ (1945)։
Անտոնին Բեռնաշեկը ծնվել է 1877 թվականի փետրվարի 25-ին Կոկովիցե գյուղում (Կենտրոնական Չեխիա)։ Սովորել է Պրշիբրամի սեմինարիայում, այնուհետև՝ Պրահայի համալսարանի իրվաբանական ֆակուլտետում, որը սակայն չի ավարտել։ Տարվել է գրականությամբ՝ հանդես գալով Կարել Տոման գրական անվամբ[7]։ Հանդիպել է բազմաթիվ անվանի չեխ գրողների հետ (հատկապես մտերիմ է եղել Ֆրանյա Շրամեկի հետ)։ Ավելի ուշ տեղափոխվել է Վիեննա, որտեղից էլ ճամփորդել է Արևմտյան Եվրոպայում, հաճախ ոտքով։ Ոչ մի վայրում երկարատև չի հանգրվանել և մշտական եկամուտ չի ունեցել[7]։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո Կարել Տոմանը դարձել է հայտնի, սկսել է հրատարակվել, ստանալ մրցանակներ և պարգևներ, միաժամանակ եղել է տարբեր թերթերի խմբագիր[7] :
Մահացել է 1946 թվականին Պրահայում։
Տոմանի բանաստեղծությունները տեղ են գտել հետևյալ ժողովածուներում՝
Տոմանի վաղ շրջանի ստեղծագործություններին բնորոշ է անարխիզմի և դեկադենտական գրականության հանդեպ ունեցած հրապուրանքը։ Հետագայում նա ժխտել է արվեստն արվեստի համար տեսությունը, գիտակցաբար հաղթահարել է իր ստեղծագործություններում եղած պասիվությունն ու հիասթափությունը։ Նրա լավագույն բանաստեղծություններն աչքի են ընկնում կեցության զգացողությամբ, մարդու հանդեպ ունեցած սիրով, գեղեցիկի նրա իդեալն անքակտելիորեն կապված է կյանքի հետ։ Տոմանի շատ բանաստեղծություններ հնչում են իբրև բողոքի կոչ բուրժուական քաղքենիական աշխարհի դեմ։ Մեծ է եղել Տոմանի հայրենասիրական բանաստեղծությունների դերը չեխ ժողովրդի ազգային ինքնուրույնության համար մղված պայքարի տարիներին[8]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարել Տոման» հոդվածին։ |
|