Կարեն Եպպե Karen Jeppe | |
---|---|
![]() | |
Ծնվել է | Հուլիսի 1, 1876 |
Ծննդավայր | ![]() |
Մահացել է | Հուլիսի 7, 1935 (59 տարեկան) |
Մահվան վայր | ![]() |
Գերեզման | Հալեպ |
Քաղաքացիություն | Դանիա |
Ազգություն | ![]() |
Կրոն | Քրիստոնեություն |
Մասնագիտություն | սոցիալական աշխատող և միսիոներուհի |
Աշխատանք | Միսիոներ, սոցիալական աշխատող |
![]() |
Կարեն Եպպե (դան.՝ Karen Jeppe, հուլիսի 1, 1876[1], Gylling, Odder Municipality, Կենտրոնական Յուտլանդիա տարածաշրջան, Դանիա - հուլիսի 7, 1935[1], Հալեպ, Սիրիա), դանիացի միսիոներ և սոցիալական աշխատող։ 1903 թվականից մինչև մահ՝ 1935 թվականը զբաղվել է Հայոց ցեղասպանությունից խույս տված հայ գաղթականներին օգնություն ցույց տալով։ Փրկված հայերից շատերին թաքցրել է իր տան նկուղում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո մեկնում է Հալեպ, իր հետ տանելով նաև ցեղասպանությունից խույս տված բազմաթիվ հայերի։ Սկսած 1921 թվականից զբաղվել է 20-ից 30 000 առևանգված հայ կանանց և երեխաներին ետ վերադարձնելու առաքելությամբ։ Եպպեին հաջողվել է մուսուլմանների հարեմներից ազատ արձակել մոտ 2000 հայ կնոջ[2]։
Մահացել է Հալեպում՝ մալարիայից։ Աճյունը հանգչում է հենց Հալեպում։ Եպպեի հուղարկավորության ժամանակ հայոց արքեպիսկոպոսը նրան անվանում է «իր սիրելի քույր, ով իր սեփական անձը զոհեց հազարավոր մարդկանց համար» [2]: