Կարեն Ջալավյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25, 1971 (53 տարեկան) |
Քաղաքացիություն | Արցախ |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Կարեն Աղասու Ջալավյան (հայտնի նաև Քյոխ մարտական անվամբ[4], հունվարի 25, 1971), հայ զինվորական, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ, «Եղնիկներ» զորամասի հրամանատար[5], Արցախի հերոս[6]։
2015 թվականին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Կարեն Ջալավյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[7]։
2016 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով[8]։
2020 թվականի հոկտեմբերի 1-ին, 44-օրյա պատերազմի ընթացքում` «Եղնիկներ» զորամասի հերոսական գործողությունների համար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով և արժանացել «Արցախի հերոս» բարձրագույն կոչման[9]։