Կարեն Փենս անգլ.՝ Karen Sue Pence | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Բաթլերի համալսարան[2] և Bishop Chatard High School? |
Մասնագիտություն՝ | primary school teacher, նկարչուհի և քաղաքական գործիչ |
Դավանանք | ավետարանչականություն |
Ծննդյան օր | հունվարի 1, 1957[3] (68 տարեկան) |
Ծննդավայր | Broad Ripple Village, Ինդիանապոլիս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Karen Sue Batten[1] |
Ամուսին | Մայք Փենս[2] |
Զավակներ | Charlotte Pence?[1][1] և Audrey Pence? |
Կարեն Սյու Փենս (անգլ.՝ Karen Sue Pence, հունվարի 1, 1957[3], Broad Ripple Village, Ինդիանապոլիս, ԱՄՆ), ամերիկացի ուսուցիչ, նկարիչ և 2017 թվականից Միացյալ Նահանգների ներկայիս երկրորդ տիկինը։ Ամուսնացած է Միացյալ Նահանգների 48-րդ և ներկայիս փոխնախագահ Մայք Փենսի հետ։ Նախկինում եղել է Ինդիանայի առաջին տիկինը 2013 թվականի հունվարի 14-ից մինչև 2017 թվականի հունվարի 9-ը։
Փենսը ծնվել է 1957 թվականի հունվարի 1-ին Լիլիան[4] և Յոն Բաթթենի ընտանիքում։ Նրա ծնողները ամուսնալուծվել են, երբ Կարենը դեռ եղել է փոքր, իսկ մայրը 1967 թվականին ամուսնացել է Բեռնարդ Բարսիոյի հետ[5]։ Մեծացել է Ինդիանապոլիսի Բրոդ Ռիփլ Վիլիջ թաղամասում, որտեղ ավարտել է Bishop chatard-ի միջնակարգ դպրոցը[6]։ Փենսը հաճախել է մոտակայքում գտնվող Բաթլերյան համալսարան որտեղ ուսանել է ուսուցիչ դառնալու նպատակով[7][8]։ Բաթլերի համալսարանից ստացել է և՛ գիտության բակալավրի աստիճան, և՛ գիտության մագիստրոս (MS) տարրական կրթության ոլորտում[9]։
Փենսը դասավանդել է Ջոն Սթրենջի, Ակտոնի և Ֆոլլ Քրիքի տարրական դպրոցներում, ինչպես նաև Օրչարդի դպրոցում[7]։
Առաջին երեխայի ծնվելուց հետո Փենսը գրանցվել է ջրաներկային գեղանկարչության դասընթացների։ Նա տարեկան ավարտել է երեսունհինգ նկար, որոնցից ոմանք պատվիրվել են, իսկ մյուսները վաճառվել տեղի արվեստի ցուցահանդեսներում[9]։
Կարենը տասներկու տարի աշխատել է Իմմանուել Քրիստիանի դպրոցում՝ Վիրջինիա նահանգի Սփրինգֆիլդ քաղաքի մասնավոր Թեմական դպրոցում, որպես արվեստի ուսուցիչ։
2013 թվականից մինչ 2017 թվականը Փենսը եղել է Ինդիանայի առաջին տիկինն՝ իր ամուսնու նահանգի նահանգապետի պաշտոնում գտնվելու ժամանակ։ Առաջին իսկ տարում հիմնադրել է Ինդիանայի Առաջին տիկնոջ բարեգործական հիմնադրամը՝ «խթանելու երեխաներին, ընտանիքներին և արվեստը խրախուսող անհատներին և կազմակերպություններին»՝ առաջարկելով նաև դրամաշնորհներ և կրթաթոշակներ[9]։
Փենսը Միացյալ Նահանգների երկրորդ տիկին է դարձել 2017 թվականի հունվարի 20-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Ջիլ Բայդենին։ Նևինսը նույն պաշտոնում ծառայել է նախկին առաջին տիկին Բարբարա Բուշին[10][11]։ Լինելով երկրորդ տիկին՝ Փենսը մտադիր է բարձրացնել Արտ թերապիայի մասին տեղեկացվածությունը, որին նա առաջին անգամ ենթարկվել է Վաշինգթոնի հիվանդանոց այցելության ժամանակ՝ ամուսնու՝ որպես կոնգրեսականի գտնվելու ժամանակ[12][13] 2017 թվականի հոկտեմբերին այցելել է Ֆլորիդայի պետական համալսարան՝ արտ-թերապիայի ծրագիրը լուսաբանելու համար[14]։
2019 թվականի հունվարին հայտնի է դարձել, որ Փենսը որպես արվեստի ուսուցիչ վերադառնում է Իմմանուել Քրիստիանի թեմական դպրոց[15], իր հայտարարության մեջ ասել է, որ «շատ ուրախ եմ վերադառնալ դասարան և անել այն, ինչ ես սիրում եմ անել», և որ «նա կարոտում էր արվեստի ուսուցումը»։
Ավագ դասարանում ծանոթացել է իր առաջին ամուսնու՝ Ջոն Սթիվեն Ուիթաքերի հետ։ Նրանք ամուսնացել են 1978 թվականի օգոստոսի 4-ին, իսկ հետո ամուսնալուծվել[10][16][17]։
Կարենը ծանոթացել է Մայք Փենսի հետ, երբ կիթառ է նվագել Աքվինսկու Սուրբ Թովմասի եկեղեցում պատարագի ժամանակ[18]։ Մոտ 9 ամիս ծանոթությունից հետո[19] նրանք 1984 թվականի օգոստոսին նշանդրվել են[10] և ամուսնացել 1985 թվականի հունիսի 8-ին[20][21]։ Զույգը ունի երեք երեխա՝ Միշելը (ծառայում է ԱՄՆ ծովային հետևակում)[13], Շառլոտը և Անդրեյը[10]։ Փենսն իր կյանքի մեծ մասն ապրել է Ինդիանայում, չնայած նրան, որ իրամբողջ ընտանիքը տասներկու տարի ապրե է Վաշինգտոնում, որտեղ Կարենի ամուսիը եղել է Ինդիանայից կոնգրեսական մինչ Ինդիանայի նահանգապետ ընտրվելը[12]։ Փենսը փորձառու օդաչու է։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարեն Փենս» հոդվածին։ |
|