Էներգետիկ տիեզերքը eROSITA ռենտգենյան հայելային տիեզերական աստղադիտակից․ Կարիճ X-1 - կենտրոնում սպիտակ շրջանը (2020 հունիսի 11)[1]։ | |||
Հետազոտման տվյալներ | |||
---|---|---|---|
Տեսակ | փոքր զանգվածով ռենտգենյան զույգ | ||
Հեռավորություն | 2,8 ± 0,3 կիլոպարսեկ[2] | ||
Տեսանելի աստղային մեծություն | 11,1[3] (V) | ||
Համաստեղություն | Կարիճ | ||
Աստղաչափություն | |||
Ճառագայթային արագություն (Rv) | −38 մ/վ[4] | ||
Պարալաքս | 0,4456 ± 0,0503 մավ[5] | ||
Բնութագիր | |||
Սպեկտրալ դասակարգում | Oev[6] | ||
Գույնի ցուցանիշ | 1,3 | ||
Ֆիզիկական տվյալներ | |||
Ուղեծրի էլեմենտներ | |||
| |||
Հայտնաբերման տարեթիվ | հունիսի 19, 1962[7] |
Կարիճ X-1 (անգլ.՝ V818 Sco կամ Scorpius X-1), Կարիճ համաստեղության աստղ, ռենտգենյան ճառագայթման աղբյուր, որը գտնվում է Երկրից մոտ 9000 լուսային տարի հեռավորության վրա։ Կարիճ X-1 աստղը, Արեգակից հետո, ռենտգենյան ճառագայթման ամենաուժեղ աղբյուրն է, որն երևում է Երկրից[8]։ Նրա հզորությունը ռենտգենյան տիրույթում հավասար է 2.3×1031 Վտ կամ այն մոտավորապես 60 000 անգամ գերազանցում է Արեգակի ընդհանուր լուսավորությանը ()[9]: Ռենտգենյան ճառագայթների փնջերը օրըստօրե փոփոխվում են և ճառագում են Կարիճ համաստեղության V818 աստղի տեսանելի լույսի նույն կետից, որի տեսանելի աստղային մեծությունը տատանվում է 12 — 13[10]:
1962 թվականին Կարիճի համաստեղությունում գրանցվել է տիեզերական առաջին ռենտգենյան աղբյուրը, որը կոչվել է Կարիճ X-1։ Դրա ռենտգենյան ճառագայթումը 10000 անգամ հզոր է եղել օպտիկականից, մինչդեռ սովորական աղբյուրներում այն շատ ավելի թույլ է[11]։
Կարիճ X-1-ը հայտնագործել է Ռիկարդո Ջակոնին, ով Կարիճ X-1-ի և այլ հայտնագործությունների համար 2002 թվականին արժանացել է ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի[11]։
Այժմ հայտնի է, որ Կարիճ X-1-ի նման աղբյուրները կոմպակտ աստղեր են, ինչպիսիք են նեյտրոնային աստղերը և սև խոռոչները[11]։
{{cite web}}
: Missing or empty |title=
(օգնություն)
|
Կենդանակերպը | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Աստղագիտություն | Կենդանակերպի համաստեղությունները | ||||||||||||
Խոյ | Ցուլ | Երկվորյակներ | Խեցգետին | Առյուծ | Կույս | Կշեռք | Կարիճ | Օձակիր | Աղեղնավոր | Այծեղջյուր | Ջրհոս | Ձկներ |