Կարին Դվայեր անգլ.՝ Karyn Dwyer | |
---|---|
Ծնվել է | մարտի 22, 1975[1] |
Ծննդավայր | Corner Brook, Նյուֆաունդլենդ եւ Լաբրադոր, Կանադա[2] |
Մահացել է | սեպտեմբերի 25, 2018[2][1] (43 տարեկան) |
Մահվան վայր | Տորոնտո, Կանադա[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կարլտոնի համալսարան և George Brown Theatre School?[2] |
Մասնագիտություն | դերասանուհի |
Կարին Էլիզաբեթ Դվայեր (անգլ.՝ Karyn Elizabeth Dwyer, մարտի 22, 1975[1], Corner Brook, Նյուֆաունդլենդ եւ Լաբրադոր, Կանադա[2] - սեպտեմբերի 25, 2018[2][1], Տորոնտո, Կանադա[2][3][4][5]), կանադացի դերասանուհի, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր, մոնտաժոր և կինոօպերատոր։
Կարին Էլիզաբեթ Դվայերը ծնվել է 1975 թվականի մարտի 22-ին Քորներ Բրուքում (Նյուֆաունդլենդի և Լաբրադորի, Կանադայի նահանգ)՝ Դոնալդի (1944-1982 թվականներ, մահացել է քաղցկեղից) և Էլիզաբեթ Դվայերի ընտանիքում՝ դառնալով ընտանիքի հինգ երեխաներից ավագը։ Նա ունեցել է չորս կրտսեր եղբայր և քույր, այդ թվում՝ Բրեդը, Բարրին և Պոլը, որոնցից մեկը մահացել է 1999 թվականին։
Դվայերը դերասանական կրթություն է ստացել երիտասարդական թատրոնում։ Նա բեմ է բարձրացել 10 տարեկան հասակում արվեստների և մշակույթի կենտրոնում՝ խաղալով Նյուֆաունդլենդի և Լաբրադորի թատրոնի «Ալիսը Հրաշքների աշխարհում» բեմադրության գլխավոր դերում, այնուհետև շարունակել է խաղալ բեմի վրա՝ ելույթ ունենալով Նյուֆաունդլենդի և Լաբրադորի տարբեր թատրոններում։ Նա նաև ելույթ է ունեցել դպրոցական բեմադրություններում, ստացել է դերասանության, հանրային խոսքի, երգեցողության և գործիքային ներկայացման համար մրցանակներ և գրել է դպրոցական թերթի համար։ Նա տեղափոխվել է Տորոնտո, որպեսզի սովորի Ջորջ Բրաունի թատերական դպրոցում։ Դվայերը մեկ տարի հաճախել է թատերական դպրոց, իսկ հետո սկսել է սովորել Տորոնտոյի Դեյվիդ Ռոտենբերգի կամերային դերասանական դասարանում, իսկ հետո Մեյսեր Ջոն Ռիվենի մոտ։
1993 թվականից սկսած՝ Դվայերն կինոյում և հեռուստատեսությունում խաղացել է ավելի քան 50 դեր և զբաղվել է հնչյունավորմամբ։ Նրա խաղացած առավել հայտնի դերերից է 1999 թվականի «Ավելի լավ, քան շոկոլադը» ֆիլմի Մեգի դերը։ Դարձել է նաև հեռուստասերիալների և կարճամետաժ ֆիլմերի մի քանի էպիզոդների պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր, օպերատոր և մոնտաժոր։
43-ամյա Դվայերն ինքնասպան է եղել 2018 թվականի սեպտեմբերի 25-ին Տորոնտոյում[6]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1994 | ֆ | Լրագրողը | The Paperboy | Բրենդա |
1995-1996 | ս | Ուղիղ դեպի հարավ | Due South | Մերի Էնն/Տիֆֆանի |
1996 | ս | Ճանապարհ դեպի Էյվոնլի | Road to Avonlea | Լորա |
1996-1998 | ս | Psi Factor | Psi Factor | Քարտուղար / Քարեն Ռասել |
1999 | ֆ | Ավելի լավ, քան շոկոլադը | Better Than Chocolate | Մեգգի |
2000 | Սեյլոր Մուն | Sailor Moon | Բեսուբեսու |
|