Կարին Հովհաննիսյան անգլ.՝ Garin Hovannisian | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 16, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Նարեկացու անվան հայագիտության ամբիոն և Կոլումբիայի համալսարան |
Երկեր | Ես մենակ չեմ |
Մասնագիտություն | կինոռեժիսոր և գրող |
Ամուսին | Լարիսա Հովհաննիսյան |
Ծնողներ | հայր՝ Րաֆֆի Հովհաննիսյան |
![]() |
Կարին Հովհաննիսյան (հուլիսի 16, 1985, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ գրող և կինոռեժիսոր։
2002-2006 թթ. սովորել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում։
2006-2008 թթ. ուսումը շարունակել է Կոլումբիայի համալսարանի լրագրության բաժնում, ստանալով մագիստրոսի կոչում։ Նա արժանացել է Fellowship-ի ստեղծագրելու համար։
Հովհաննիսյանը «Ստվերների ընտանիք. մեկդարյա սպանություններ, հիշողություններ և հայի ամերիկյան երազանքը»[1] գրքի հեղինակն է (ISBN 978-0-06-1-79208-3): Գրքում ներկայացված է ինչպես իր գերդաստանի, այնպես էլ սեփական երկրի ու ժողովրդի պատմությունը ՝ սկսած հայոց ցեղասպանությունից[2]։ Գիրքը արժանացել է Լինթոնի մրցանակի։
Հայկական հարցերի վերաբերյալ նրա հրապարակումները, որոնց շարքում են ցեղասպանության մասին աշխատությունները, տպագրվել են «Լոս Անջելես Թայմս-ում», «Նյու Յորք Թայմս-ում», «The Atlantic-ում» և մի շարք այլ հրատարակություններում։
2015 թվականի ապրիլին հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին թողարկվել է հոգեբանական թրիլեր, դրամա ժանրի «1915» ֆիլմը[3], որի պրոդյուսերը, համահեղինակն ու համառեժիսորը Կարին Հովհաննիսյանն է[4]։
2017 թ.-ին Հովհաննիսյանը հիմնադրել է «Creative Armenia[5]» մշակութային հիմնադրամը, որը հայտնաբերում, զարգացնում ու խթանում է ստեղծարար միտքը։
Նա սպասվող «Ես մենակ չեմ» (2019) վավերագրական ֆիլմի պրոդյուսերն ու ռեժիսորն է, որը նվիրված է 2018 թ.-ի հայկական թավշյա հեղափոխությանը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում[6]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարին Հովհաննիսյան» հոդվածին։ |
|