Կարինե Շադոյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | ըմբիշ |
Երկիր | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 4, 1975 (49 տարեկան) |
Ծննդավայր | Կիսլովոդսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Հասակ՝ | 1,7 մետր |
Կարինե Շադոյան (մարտի 4, 1975, Կիսլովոդսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Ռուսաստանում ծնված հայ ազատ ոճի ըմբիշ[1]։ Եվրոպայի 2006 թվականի ըմբշամարտի առաջնության բրոնզե մեդալակիր․ առաջին կին ըմբիշն է Հայաստանից, որը մեդալ է նվաճել ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։
Ծնվել է 1975 թվականի մարտի 4-ին Ստավրոպոլի երկրամասի Կիսլովոդսկ քաղաքում։ Տատը եղել է Երևանից (Հայաստան)։ Կարինե Շադոյանն իր մարզական կարիերան սկսել է լողի և թեթև աթլետիկայի ոլորտում։ 22 տարեկանում սկսել է լրջորեն հանդես գալ ազատ ոճի ըմբշամարտում, որտեղ արժանացել է Ռուսաստանի սպորտի վարպետի կոչմանը։ Հանդես է եկել Ուզբեկստանի մինչև 2004 թվականի հավաքականում, այնուհետև տեղափոխվել է Հայաստանի հավաքական, որտեղ նվաճել Է 2006 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ։
Կարինե Շադոյանի կարիերայի վերջին լուրջ մեկնարկը տեղի է ունեցել 2014 թվականի աշխարհի առաջնությունում[2]։
Հետագայում բնակություն է հաստատել Մախաչկալայում, սկսել է զբաղվել Դաղստանում կանանց ըմբշամարտի զարգացմամբ, որտեղ Նատալյա Սմիռնովայի հետ միասին մարզում է մի քանի հայտնի մարզիկներ (Եվգենյա Զախարչենկո, Դանիելլա և Միլենա Վինոգրադովներ)։
Կարինե Շադոյանը Ռուսաստանի չեմպիոն Քսենիա Բուրակովայի անձնական մարզիչն է։