Կարինյանոյի թատրոն[1] (իտալ.՝ Teatro Carignano, Torino, ամբողջական անուն՝ իտալ.՝ Teatro dei Principi di Carignano), թատրոն Պիեմոնտի մարզի իտալականԹուրին քաղաքում, Կարինյանոյի արքայազնների կողմից 17-րդ դարի վերջին հիմնադրված տեղական ազնվականության համար։ Առաջին ոչ մեծ փայտե շենքը ոչնչացվել է 1786 թվականին հրդեհի պատճառով, սակայն վերականգնվել է մի քանի ամիս անց։ 2007 թվականի գարնանը ժամանակակից շենքում սկսվել են վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտվել են 2009 թվականին։ Վերականգնվել են բնօրինակ մուտքերը և նկուղները։
Կարինյանոյի թատրոնը կառուցվել է Կարինյանոյի արքայազների հրամանով 17-րդ դարի վերջին տեղական ազնվականության համար։ Այն ժամանակ դա մի փոքր փայտե շենք էր, որը հատուկ նախատեսված էր ներկայացումների համար, որոնց ներկա էին ազնվական ընտանիքները։ 1719 թվականին այստեղ տեղի է ունեցել «Il carceriere di se stesso» ներկայացման, իսկ 1720 թվականին՝ Ջուզեպպե Բոնիվենտի «Venceslao» օպերայի (1670-1727) համաշխարհային պրեմիերան։ 1752 թվականին վերանորոգման կարիք ունեցող շենքը վերակառուցվել է քարից՝ ճարտարապետ Բենեդետտո Ալֆիերիի նախագծով (1699-1767)։ 1786 թվականին շենքը ոչնչացվել է հրդեհով, սակայն վերականգնվել է արդեն մի քանի ամիս անց։
1814 թվականին Կարինյանոյի թատրոնում տեղի է ունեցել Պյետրո Ջեներալիի «Il servo padrone» օպերայի համաշխարհային պրեմիերան, իսկ 1820-ին՝ Ջովաննի Պաչինիի «La schiava in Bagdad»-ը։ 1935 թվականին թատրոնը մասամբ վերակառուցվել է Via Roma փողոցի վերակառուցման հետ կապված, 1977 թվականից այն ղեկավարվում է «Teatro Stabile di Torino» (TST) հիմնադրամի կողմից։ Թատրոնը գտնվում է Կարինյանոյի հրապարակում՝ համանուն պալատի դիմաց։