Կարլ Բորաք | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 12, 1947 (77 տարեկան) |
Ծննդավայր | Ռիչմոնդ շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | սուսերամարտիկ |
Կարլ Բորաք (անգլ.՝ Carl Borack, հուլիսի 12, 1947, Ռիչմոնդ շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի սուսերամարտիկ։ Մասնակցել է 1972 թվականին Մյունխենում անցկացված ամառային օլիմպիական խաղերին՝ հանդես գալով թե՛ անհատական և թե՛ թիմային մրցումներում[1]։ Նա նաև պրոդյուսեր է, լուսանկարիչ, որի ստեղծագործությունները ներկայացված են «Օլիմպիականների արվեստը» (Art of the Olympians) խորագիրը կրող, մշտապես գործող ցուցահանդեսում[2], որը բացվել է 2006 թվականին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Մայերս քաղաքում[3][4][5][6][7] օլիմպիական չեմպիոն, ամերիկացի սկավառականետորդ, նաև՝ նկարիչ Էլ Օրթերի նախաձեռնությամբ[8] և շրջիկ ցուցահանդեսներ է կազմակերպում[9][10][11], ուսումնական ծրագրեր իրականացնում։ 1990 թվականին Հարավային Կալիֆոռնիայի սպորտի հրեական փառքի սրահում հանդիսավորությամբ բացվել է Կարլ Բորաքին նվիրված անկյունը[12]։
Կարլ Բորաքի մարզական կարիերայում առանձնապես նշանակալից են համաամերիկյան խաղերում ձեռք բերած նվաճումները։