Կարլ Մոլ գերմ.՝ Carl Moll | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 23, 1861[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիական կայսրություն[4] |
Վախճանվել է | ապրիլի 13, 1945[4][5] (83 տարեկան) կամ ապրիլի 12, 1945[6] (83 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[4] |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Կրթություն | Վիեննայի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ, համադրող և gallerist |
Ոճ | մոդեռն |
Թեմաներ | գեղանկարչություն և Կերպարվեստ[7] |
Ուսուցիչ | Էմիլ Յակոբ Շինդլեր |
Ազգականներ | Ալմա Մալեր |
Carl Moll Վիքիպահեստում |
Կարլ Մոլ (գերմ.՝ Carl Moll, ապրիլի 23, 1861[1][2][3][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[4] - ապրիլի 13, 1945[4][5] կամ ապրիլի 12, 1945[6], Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[4]), ավստրիացի նկարիչ, ով ստեղծագործել է մոդեռն ոճում։
Կարլ Մոլը ծնվել է 1861 թվականին Վիեննայում։ 1880-1881 թվականներին սովորել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում Քրիստիան Գրիպենկերլի մոտ։ Ավելի ուշ դարձել է բնանկարիչ Էմիլ Յակոբ Շինդլերը աշակերտը։ Շինդլերի մահից հետո 1892 թվականին Մոլն ամուսնացել է նրա այրու հետ` դառնալով նրանց դստեր` Ալմա Մալեր-Վերֆելի խորթ հայրը։
1897 թվականին դառնում է Վիեննական սեցեսսիոնիզմի հիմնադիրներից մեկը։ Սեցեսսիոնիզմի ներկայացուցիչները Վիեննայում կազմակերպում էին ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ։ Կարլ Մոլի նախաձեռնությամբ 1903 թվականին Վիեննայում հիմնադրվում է Ժամանակակից պատկերասրահ, որը ներկայումս կրում է Բելվեդեր պատկերասրահ անվանումը։
1905 թվականին Կարլ Մոլը Գուստավ Կլիմտի խմբի մի քանի նկարիչների հետ դուրս է գալիս Սեցեսսիոնից։ Միտկե պատկերասրահի ղեկավարի պաշտոնում Մոլը զբաղվում է Կլիմտի արվեստի զարգացմամբ։ Նա կազմակերպում է նաև ցուցահանդեսներ այլ երկրների նկարիչների մասնակցությամբ. նրա շնորհիվ Վիեննայում առաջին անգամ հայտնվում են Վինսենթ վան Գոգի նկարները։
1930-ական թվականներին Կարլ Մոլն իրեն դրսևորում է որպես նացիոնալ-սոցիալիզմի ջերմ պաշտպան։ Հիտլերյան Գերմանիայի կողմից Ավստրիայի անշլյուսից հետո 1938 թվականին Մոլի խորթ դուստրն իր հրեական ծագման պատճառով ստիպված փախչում է Ավստրիայից իր ամուսնու` հայտնի գրող Ֆրանց Վերֆելի հետ։ Մի քանի օր անց Մոլը Բելվեդեր պատկերասրահից հինգ նկար է հանում, որանք Ալման իր դստեր` Մարինա Էբերշտալերի անունից հանձնում է նրա տնօրինմանը։ Դրանցից ամենից արժեքավորը Էդվարդ Մունկի «Ամառային գիշեր ծովափին» նկարն էր։ Մոլն ավելի ուշ այն վաճառում է պատկերասրահին։ Հետագայում դատական երկար քաշքշուքներից հետո, ավստրիական օրենսդրության համաձայն, այս նկարը 2007 թվականի մայիսի 9-ին հանձնվել է Ալմա Մալեր-Վերֆելի օրինական ժառանգորդին` Մարինա Մալերին։
1945 թվականին, երբ խորհրդային զորքերը մտան Վիեննա, Կարլ Մոլը իր դստեր և նրա ամուսնու հետ կյանքին վերջ է տալիս ինքնասպանությամբ իր վիլլայում։ Նա թաղված է Գրինցիգի գերեզմանատանը։
Կարլ Մոլը ճանաչում է ստացել խոշոր ֆորմատի իր վիմանկարներով ու փայտագրություններով։ Նրա ուշ շրջանի բնանկարների ոճը հարթ գեղանկարչությունից, ինչը բնորոշ էր Սեցեսսիոնիզմի նկարիչներին, անցում է կատարել տարածականությանը, իսկ վերջին տարիներին Մոլն ավելի էր մոտենում էքսպրեսիոնիզմին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Մոլ» հոդվածին։ |
|