Ույմետը «Մոնրեալ Իմպակտ» ակումբի սան է։ 2012 թվականի հուլիսի 22-ին «Հյուսթոն Դինամոյի» դեմ խաղում կատարել է իր նորամուտը MLS-ում[4]։ 2013 թվականի հոկտեմբերի 19-ին «Ֆիլադելֆիա Յունիոնի» դեմ խաղում Կարլը խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[5]։ 2013 և 2014 թվականներին նա երկու անգամ դարձել է Կանադայի առաջնության հաղթող։
2015 թվականի սկզբին Ույմետը տեղափոխվել է ամերիկյան «Նյու Յորք Ռեդ Բուլզ»։ Մայիսի 3-ին «Նյու Ինգլենդ Ռևոլյուշն» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[6]։ 2015 և 2016 մրցաշրջաններում Ույմետը նյույորքցիների ֆարմ-ակումբի կազմում պարբերաբար խաղացել է United Soccer League-ում՝ երրորդ դիվիզիոնում։ 2016 մրցաշրջանի երկրորդ կեսը նա վարձավճարով անցկացրել է NASL-ի «Ջեքսոնվիլ Արմադա» ակումբում[7]։ 2016 մրցաշրջանի ավարտին «Ռեդ Բուլզը» չի երկարացրել խաղացողի հետ կնքված պայմանագրի ժամկետը[8]։
2017 թվականի հունվարին Ույմետը պայմանագիր է կնքել NAS-ի «Սան Ֆրանցիսկո Դելտաս» ակումբի հետ[9]։ 2017 թվականի մարտի 25-ին նա կատարել է իր դեբյուտը թիմի կազմում՝ մասնակցելով «Ինդի Իլևեն» ակումբի դեմ խաղին․ դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և խաղացել աջ պաշտպանի դիրքում։
2013 թվականի նոյեմբերի 19-ին Ույմետը կատարել է իր դեբյուտը Կանադայի հավաքականում՝ Սլովենիայի հավաքականի դեմ ընկերական խաղի երկրորդ խաղակեսում փոխարինելով Ադամ Սթրեյթին[10]։ Նույն թվականին Ույմետը ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու ԿՕՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի խաղարկությանը, որտեղ մասնակցել է Կոստա Ռիկայի հավաքականի դեմ խաղին[11]։