Կարլոս Աուգուստո Լեոն Carlos Augusto León | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1914 |
Ծննդավայր | Կարակաս, Վենեսուելա |
Վախճանվել է | մայիսի 13, 1997 (82 տարեկան) |
Վախճանի վայր | Կարակաս, Վենեսուելա |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և քաղաքական գործիչ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վենեսուելայի կենտրոնական համալսարան (1936) |
Ժանրեր | Բանաստեղծություն |
Աշխատավայր | Վենեսուելայի կենտրոնական համալսարան |
Պարգևներ |
Կարլոս Աուգուստո Լեոն (Carlos Augusto León, հոկտեմբերի 20, 1914, Կարակաս, Վենեսուելա - մայիսի 13, 1997, Կարակաս, Վենեսուելա), վենեսուելացի բանաստեղծ։
1936 թվականին Վենեսուելայի կենտրոնական համալսարանը ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառում նրան շնորհում է դոկտորի կոչում։ Նաև Մանկավարժության ազգային ինստիտուտի կողմից որակվում է պատմության և աշխարհագրության դասախոս և հինգ տարի դասավանդում է Կարակասի Անդրես Բելլոյի անվան լիցեյում։ Կյանքի վերջին քսան տարում եղել է Վենեսուելայի կենտրոնական համալսարանի ժամանակակից գրականության պրոֆեսոր։ Կյանքի երկրորդ կեսում սկսում է գրել բանաստեղծություններ, ակտիվորեն զբաղվում է քաղաքականությամբ և իր աջակցությունն է հայտնում սոցիալապես անապահով խավերին։ Գեներալ Մարկոս Պերես Խիմենեսի դիկտատուրայի ժամանակ բանտարկվում է, ապա երկար ժամանակով աքսորվում։
Տպագրվել սկսել է 1930 թվականից։ Առաջին ժողովածուն՝ «Կենդանի քայլեր», լույս է տեսել 1940 թվականին[1]։
|