Ենթատեսակ | Հացաբուլկեղեն, կերակուր և սննդամթերք |
---|---|
Առաջացման երկիր | Արևելյան Եվրոպա |
Pirozhki Վիքիպահեստում |
Կարկանդակ, խճողակով խմորիչով, անթթխմոր կամ շերտավոր խմորից պատրաստված հացաբուլկեղեն փոքր արտադրանք[1], որը թխված է ջեռոցում կամ տապակածված է ճարպի մեջ[2][3]։ Թխված կարկանդակներն ունեն ձվաձև կամ նավակաձև տեսք[2] (երկարավուն հարթեցված սուր ծայրերով)[1], իսկ տապակած կարկանդակիկները՝ ձվաձև հարթեցված կամ «կիսալուսնի»[2] [3] տեսք ունեն։
Տապակած կարկանդակի կաղամբով, կաթնաշոռով խճողակի զանգվածը պետք է կազմի ամբողջ կարկանդակի զանգվածի 20-25%-ը, իսկ ուրիշ խճողակների զանգվածը պետք է կազմի 25-35%-ը[2]։ Կարկանդակի զանգվածը չպետք է գերազանցի 100 գրամը[1]։
Չի կարելի «կարկանդակ» անվանել նման ուրիշ թխվածքները, որոնք ունեն իրենց սեփական անվանումը, օրինակ՝ ռաստեգայը կամ սամսան։