Կարկասային շենք, շենք, որի կրող կոնստրուկցիան ամուր նյութերից (պողպատ, երկաթբետոն, փայտ) պատրաստված կարկասն է։ Բնակելի և հասարակական շենքերում լայն կիրառություն են գտել երկաթբետոնե միաձույլ, հավաքովի և հավաքովի-միաձույլ կարկասային կոնստրուկցիաները։ Կարկասի կրող տարրերը (սյուներ, հենարաններ) միացվում են հարկային հանգույցներում։
Կարկասային շենքերի արտաքին և ներքին պատերը պատրաստվում են թեթև նյութերից և հնարավորին չափ բարակ, հիմնականում ելնելով ջերմամեկուսացման և ձայնամեկուսացման պահանջներից։ Սեյսմիկ շրջաններում, հատկապես բազմահարկ շենքերում, նախապատվությունը տրվում է երկաթե կարկասին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 327)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարկասային շենք» հոդվածին։ |