Կարճ աղիքի համախտանիշ | |
---|---|
![]() Վիրահատական եղանակով հեռացված վնասված զստաղիքի հատվածը | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | Բարակ աղիքի մեծ մասի վիրահատական հեռացում[1] |
Հիվանդության ախտանշաններ | Փորլուծություն, ջրազրկում, թերսնուցում, քաշի կորուստ[1] |
Բժշկական մասնագիտություն | Գաստրոէնտերոլոգիա |
ՀՄԴ-9 | 579.3 |
ՀՄԴ-10 | K91.8 |
Հոմանիշներ | Կարճ աղիք, աղիքային անբավարարություն |
Ռիսկի գործոններ | Կրոնի հիվանդություն, ներկոզացնող էնտերոկոլիտ[2] |
Բուժում | Յուրահատուկ սննդակարգ, դեղամիջոցներ, վիրահատություն[1] |
Բարդություններ | Սակավարյունություն, երիկամաքարային հիվանդություն[2] |
Կանխատեսում | Կախված է մնացած բարակ աղու ծավալից[2] |
Հանդիպման հաճախականություն | Տարեկան 3 դեպք մեկ միլիոնի հաշվարկով[1] |
Կարճ աղիքի համախտանիշ (ԿԱՀ, կամ պարզապես կարճ աղիք), բարակ աղիքի ֆունկցիոնալ անբավարարությամբ պայմանավորված մալաբսորբցիոն խանգարում[3]։ Առաջին ախտանիշներից է փորլուծությունը, ինչը կարող է բերել ջրազրկման, թերսնուցման և քաշի կորստի[1]։ Այլ ախտանիշներից են՝ վքնածություն, սրտխառնոց, հոգնածության զգացում, լակտոզային անտանելիություն, գարշահոտ կղանք[1]։ Բարդություններից են սակավարունությունը և երիկամաքարային հիվանդությունը[2]։
Դեպքերի մեծամասնությունը առաջանում է բարակ աղիքի մեծ հատվածի վիրաբուժական հեռացման հետևանքով[1]։ Այս վիրահատությունը հիմնականում անհրաժեշտ է լինում կատարել մեծահասակների մոտ Կրոնի հիվանդության և փոքր երեխաների մոտ նեկրոզացնող էնտերոկոլիտի դեպքում[2]։ Ուրիշ պատճառների մեջ են մտնում բարակ աղիքի վնասումը որևէ այլ գործոնով, կամ բնածին աննորմալ կարճ աղիքը[1]։ Այս համախտանիշը չի դրսևորվում մինչև բարակ աղիքի երկարությունը նորմալ 6․1 մետրից չի հասնում ավելի պակաս քան 2 մետրի[1][3]։
Բուժումը պետք է ներառի յուրահատուկ սննդակարգ, դեղամիջոցներ կամ վիրահատություն[1]։ Սննդակարգը պետք է ընդգրկի թեթևակի քաղցր և թեթևակի աղի հեղուկներ, վիտամինային և հանքային հավելումներ, փոքր չափաբաժնով սնունդներ և ճարպոտ ուտելիքից խուսափում[1]։ Երբեմն սննդանյութերը հարկ է լինում տալ ներերակային ճանապարհով՝ հայտնի ինչպես պարէնտերալ սնուցում[1]։ Օգտագործվող դեղամիջոցներն են՝ հակաբիոտիկներ, թթվամարիչներ, լոպերամիդ, տեդուգլուտիդ (teduglutide) և աճի հորմոն[1]։ Տարբեր տեսակի վիրահատություններ, ներառյալ աղիքային փոխպատվաստումը, կարող էն օգնել որոշ մարդկանց[1]։
Կարճ աղիքի համախտանիշը ամեն տարի առաջին անգամ հայտնաբերվում է միլիոն մարդուց երեքի մոտ[1]։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այս համախտանիշով կան մոտավորապես 15 000 հիվանդ[2]։ Եվրոպական դեղաջործական գործակալության կողմից այս համախտանիշը դասակարգվել է որպես հազվադեպ հանդիպող հիվանդություն[4]։ Ելքը կախված է նրանից, թե ինչ երկարությամբ բարակ աղի է մնացել և արդյոք այն միացած է հաստ աղիքին թե ոչ[2]։
Կարճ աղիքի համախտանիշի ախտանիշներն են՝
Կարճ աղիքի համախտանիշով հիվանդները կարող են ունենալ բարդություններ կապված վիտամինների և հանքային աղերի թերներծծման (մալաբսորբցիա) հետ՝ վիտամիններ A, D, E, K, B9 (ֆոլաթթու), և B12-ի, կալցիումի, մագնեզիումի, երկաթի և ցինկի անբավարարություն։ Սա կարող է դրսևորվել սակավարունությամբ, հիպերկերատոզով (մաշկի կարծրացում), կապտուկների առաջացմամբ, մկանային սպազմով, արյան մակարդելիության նվազմամբ և ոսկրային ցավով։
Կարճ աղիքի համախտանիշը երեխաների և մեծահասակների մոտ սովորաբար առաջանում է վիրահատություններից հետո։ Այդ վիրահատությունները կարող են կատարվել հետևյալ պատճառներով՝
Որոշ երեխաներ կարող են ծնվել աննորմալ կարճ բարակ աղիքով, հայտնի ինչպես բնածին բարակ աղիք[1]։
Բարակ աղիքի երկարությունը տատանվում է լայն սահմաններում, սկսած շատ կարճ 2․75 մետրից մինչև բավականին երկար 10․49 մետրը[5]։ Միջինում այն ունենում է 6․1 մետր երկարություն[1]։ Այս տարբերության պատճառով խորհուրդ է տրվում վիրահատության ժամանակ որոշել ոչ թե աղիքից քանի մետր է պետք հեռացնել, այլ որքան պետք է թողնել[5]։
Կարճ աղիքի համախտանիշը սովորաբար զարգանում է, երբ բարակ աղիքի երկարությունը, որը կարող է ներծծել սննդանյութեր, լինում է 2 մետրից քիչ։
Մնացած աղիքի հատվածներում տեղի է ունենում ֆիզիոլոգիական պրոցես, որը կոչվում է աղիքային ադապտացիա, որպեսզի մեծանան բարակ աղիքի ներծծող հատկությունները։ Այդ փոփոխություններն են՝
Աղիքային անբավարարությունը բերում է աղիների ֆունկցիայի նվազման, քանի որ սննդանյութերը, ջուրը և էլեկտրոլիտները բավականաչափ չեն ներծծվում։ Կարճ աղիքի համախտանիշը սովորաբար զարգանում է, երբ բարակ աղիքի երկարությունը, որը կարող է ներծծել սննդանյութեր, լինում է 2 մետրից քիչ, ինչը աղիքային անբավարարության ամենահաճախ հանդիպող պատճառն է[3]։
Կարճ աղիքի համախտանիշի ախտանիշները սովորաբար բուժվում են դեղամիջոցներով։ Օգտագործվող դեղամիջոցներն են՝
2004 թվականին Միացյալ նահանգների սննդի և դեղամիջոցների կառավարումը (USFDA) հաստատել է բուժան մեթոդ, որը քչացնում է ընդհանուր պարէնտերալ սնուցման հաճախականությունը և ծավալը, ինչը իր մեջ ներառում էր NutreStore (գլուտամինի օրալ լուծույթ) և Zorbtive (ներարկման համար նախատոսված՝ ռեկոմբինանտ ԴՆԹ-ի հիման վրա ստեղծված աճի հորմոն) հատուկ բերանացի սննդակարգի հետ միասին[6]։ 2012 թվականին USFDA-ի խորհրդատվական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել ԿԱՀ-ի բուժման մեջ տեդուգլուտիդի (teduglutide) հաստատման համար, որը հանդիսանում է գլյուկագոնանման պեպտիդ-2-ի անալոգ՝ ստեղծված NPS դեղագործական կազմակերպության կողմից, որը մտադիր էր վաճառել իր արտադրանքը Միացյալ Նահանգներում Gettex բրենդային անունով[7]։ Տեդուգլուտիդը ավելի շուտ հաստատվել էր Եվրոպայում օգտագործման համար և նշվել էր Nycomed-ի կողմից Revestive բրենդային անունով[7]։
Գոյություն ունեն լայնացած աղիքի երկարացան մի քանի վիրահատական տարբերակներ։ Բիանչիի տարբերակի դեպքում աղիքի վրա կատարում են երկայնական կտրվածք, և ամեն կողմի կտրվածքի եզրերը կարվում են միմյանց։ Գոյություն ունի ավելի նոր տարբերակ՝ հաջորդական լայնական էնտերոպլաստիկա, երբ աղիքը հատվում է լայնական կտրվածքներով և կարվում զիգզագաձև։ Բժիշկ Heung Bae Kim-ը և բժիշկ Tom Jaksic-ը, երկուսն էլ Բոստոնի Մանկական Հիվանդանոցից, մշակել են հաջորդական լայնական էնտերոպլաստիկայի եղանակը վաղ 2000-ականներում։ Վիրահատությունը երկարացնում է կարճ աղիքի համախտանիշով երեխաների աղիները և թույլ է տալիս երեխաներին խուսափել աղիքային փոխպատվաստումից։ Մինչև 2009 թվականի հունիսը Քիմը և Ջակսիչը կատարել էն լայնական էնտերոպլաստիկայի 18 վիրահատություն[8]։ Բիանչիի և լայնական էնտերոպլստիկայի վիրահատությունները հիմնականում իրականացվում են մանկական վիրաբույժների կողմից՝ չորրորդ օղակի հիվանդանոցներում, որոնք մասնագիտացած են բարակ աղիքային վիրահատություններում։
Կարճ աղիքի համախտանիշի միակ վերջնական բուժումը հանդիսանում է փոխպատվաստումը։ Նորածինների մոտ՝ պարէնտերալ սնուցման դեպքում, 4 տարվա ապրելիությունը կազմում է մոտ 70%։ Սպասվող աղիքի երկարության 10%-ը ունեցող նորածինների 5 տարվա ապրելիությունը կազմում է մոտ 20%[9]։ Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ մահացությունը կապված է ընդհանուր պարէնտերալ սնուցման հետ կապված բարդությունների հետ, մասնավորապես քրոնիկ լյարդային հիվանդության[10]։ Մեծ հույսեր կան կապված Omegaven կոչվող, լիպիդներ պարունակող պարէնտերալ սնուցման տեսակի հետ, քանզի կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ լյարդային հիվանդության զարգացման հավանականությունը այս դեպքում շատ քիչ է[11]։
Նաև խոստումնալից է բարակ աղիքային փոխպատվաստումը, որն ունի խառը հաջողության ցուցանիշ՝ հետվիրահատական մահացությունը կազմում է 30%։ Մեկ տարվա և 4 տարվա ապրելիությունը համապատասխանաբար կազմում են 90% և 60%։
|