Կարմեն Գայ ֆր.՝ Karmen Geï | |
---|---|
Երկիր | Սենեգալ Ֆրանսիա[1] Կանադա[2][3] |
Ժանր | երաժշտական ֆիլմ |
Թվական | 2001 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Joseph Gaï Ramaka?[3] |
Պրոդյուսեր | Ռիչարդ Սեդլեր[3], Դանիել Տոսկան դյու Պլանտիե[3] և Frédéric Sichler?[3] |
Սցենարի հեղինակ | Joseph Gaï Ramaka?[3] |
Երաժշտություն | Դևիդ Մյուրեյ[3] |
Մոնտաժ | Էլեն Ժիրար[3] |
«Կարմեն Գայ» (Karmen Geï) 2001 թ. դրամա՝ (ռեժիսոր Ժոզեֆ Ռամակի) Պրոսպեր Մերիմեի «Կարմեն» նովելի մոտիվներով նկարահանված։ Ֆիլմում հնչում են ջազ, աֆրիկական փոփ, Աֆրիկայի ազգային մոտիվներով երաժշտություններ։
Կարմենը Սենեգալի կանանց գաղութի բանտարկյալ է։ Լինելով էությամբ պայծառ ու կրքոտ՝ նա գայթակղում է բանտապետին՝ Անժելիկային։ Մեկ գիշեր անց կացնելուց նրա հետ, Կարմենը բանտից փախչում է քաղաք։ Սակայն չի կարողանում ազատության մեջ երկար մնալ։ Տեղի զինվորական հրամանատարի ամուսնությանը նվիրված հարսանեկան տոնակատարության ժամանակ Կարմենը մեղադրում է նրան ժողովրդի հանդեպ դաժանության և ճնշման համար։ Նրան բանտարկում են։ Սակայն քաղաքի շուրջ նավարկության ժամանակ Կարմենը գայթակղում է ուղեկցորդին՝ զինվորական Լամին Դյոպային և փախչում։ Լամինին ձերբակալում են։ Կարմենը վերադառնում է իր ընկերների՝ ընդհատակյա ազատամարտիկների մոտ, և նրանք միասին ազատում են Լամինին։ Հրապուրված Կարմենով՝ Լամինը հետևում է նրան, սակայն չի նկատում, որ Կարմենը նրան չի ընդունում որպես տղամարդ։ Այդ ժամանակ քաղաք է գալիս Անժելիկան, որն անտարբեր չէր աղջիկների հանդեպ։ Գիտակցելով, որ Կարմենը չափազանց ազատասեր է և երբեք չի պատասխանի իր զգացմունքներին, Անժելիկան խեղդվում է օվկիանոսում։ Իսկ Լամինը, կորցնելով ամեն ինչ, և չկարողանալ տիրանալ Կարմենին, սպանում է նրան։
Դերերում | Գործող անձիք | |
---|---|---|
Djeïnaba Diop Gaï | Կարմեն Գայ | |
Magaye Niang | Լամին Դյոպ | |
Стефани Биддл | Անժելիկա | |
Thierno Ndiaye | Սամբա | |
Dieynaba Niang | Պենդա | |
El Hadg Ndiaye | Մասսիգի |
Ֆիլմն արժանացել է հետևյալ մրցանակների[4]։
Մրցանակներ | ||||
---|---|---|---|---|
Փառատոն/ մրցանակ | տարի | մրցանակ | կատեգորիա | հաղթող |
Կինոփառատոն Աուտ-ֆեստ | 2002 | հանդիսատեսի համակրանք | Հայտնի սաունդթրեք | Դևիդ Մյուրրեյ |
San Francisco International Film Festival | 2002 | SKYY Prize — Honorable Mention | Ժոզեֆ Ռամակա |
|