Կարմեն Մագալոն-Պորտոլես (դեկտեմբերի 28, 1951(1951-12-28), Alcañiz, Տերուել, Արագոն, Իսպանիա), փիլիսոփայական գիտությունների բնագավառում փիլիսոփայության դոկտոր է, ֆիզիկոս և մագիստրոս (Սարագոսայի համալսարան, Իսպանիա)։ Ուսումնասիրելով կանանց ներդրումները երկու կարևոր ոլորտներում`գիտության մեջ և խաղաղության համար մղած պայքարում` նա պարտավորվել է բարելավել կանանց կարգավիճակը[1][2]։ «Ֆեմինիստական խաղաղապաշտություն» և «Կանայք ու գիտությունը»,
«Կանայք խաղաղության մեջ»[3]«Հաշվե'ք աշխարհում», «Միջազգային հարաբերություններում հայացք կանանց կյանքին», «Կանայք աշխարհում»[4]
ուսումնասիրություններում նրա դատողությունները կարևոր ուղեցույցներ են[5]։
2011 թվականին նա ընտրվել է որպես Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգայի իսպանական բաժնի նախագահ[6]։ In September 2013 թվականի սեպտեմբերին Մարտին Լյութեր Քինգի Նիկարագուայի պոլիտեխնիկական համալսարանը նրան պարգևատրում է Մարտին Լյութեր Քինգի խաղաղության շքանշանով կանանց իրավունքի զարգացման գործում, ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման համար նրա աչքի ընկնող ներդրման համար, նաև ֆեմինիստական գործունեության համար։ Արարողության ժամանակ Մագալոնը հանդես է գալիս հիմնական զեկուցումով[7]։
Կանանց ներդրումները գիտության մեջ և խաղաղության համար մղված պայքարում
Նրանց պատմության, փորձի և գիտելիքի վերականգնումը գենդերային հավասարության նախապայման է։ Մասնավորապես կարևոր է կանանց գիտելիքերի խորացումը գիտության մեջ։ Այս թեմայով գրականության մեծ մասը անգլո-սաքսոնական (Սաքսոնիա) աշխարհից է։ Այս հոդվածը ցանկանում է ներկայացնել Իսպանայի կին գիտնականների հեռանկարները Կարմեն Մագալոնի հրապարակումների միջոցով։ Նրա աշխատությունների մեծ մասը ներառված է Իսպանիայի Ռիոյան համալսարանի Dialnet շտեմարանում[8]։