Կարմեն Օրտիս | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Ադելֆի համալսարան, Ջորջ Վաշինգտոն համալսարան և The Saint Agnes School? |
Մասնագիտություն՝ | փաստաբան |
Ծննդյան օր | հունվարի 5, 1956 (68 տարեկան) կամ 1956 |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կարմեն Միլագրոս Օրտիս (անգլ.՝ Carmen Milagros Ortiz, հունվարի 5, 1956 կամ 1956, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան, ԱՄՆ Մասաչուսեթսի դատական օկրուգի դաշնային դատախազ։
Կարմեն Միլագրոս Օրտիսը ծնվել է Նյու Յորքում, պուերտոռիկացի ծնողների ընտանիքում, մեծացել է Արևելյան Հարլեմում։ Օրտիսն ասել է, որ մանուկ հասակում, երբ հեռուստատեսությամբ դիտում էր Պերի Մեյսոնին, նա իրեն ոգեշնչում էր դառնալու փաստաբան[1]։ 1974 թվականին ավարտել է Սուրբ Ագնես դպրոցը[2], 1978 թվականին Ադելֆի համալսարանից ստացել է Բիզնես կառավարման բակալավրի աստիճան։ Այդ տարիների ընթացքում աշխատել է իր ընտանիքի նվերների խանութում[3]։ 1981 թվականին ավարտել է Ջորջ Վաշինգտոն համալսարանի իրավաբանական դպրոցը[2]։ 1980 թվականի ամռանը Էրիկ Հոլդերի հետ միասին պրակտիկա է անցել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հանրային ինտեգրացման հատվածում[4]։ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, Ուոթերգեյթյան նախկին դատախազ և նախկին գլխավոր դատախազի տեղակալ Ֆիլիպ Հեյմանի հետ միասին Գվատեմալայում աշխատել է դատական բարեփոխումների ուղղությամբ[5]։
Նա աշխատել է «Մորիսսի և գործընկերներ» ընկերության փաստաբան, այնուհետև եղել է Միդլսեքս օկրուգի (Մասսաչուսեթս) օկրուգային դատախազի օգնական և ԱՄՆ դաշնային դատախազի օգնական։ 2009 թվականին նախագահ Բարաք Օբաման Օրտիսին նշանակում է Մասաչուսեթս դատական օկրուգի ԱՄՆ դաշնային դատախազ։ Նա դարձավ առաջին լատինաամերիկացի կինն այդ պաշտոնում[6]։ 2011 թվականին «The Boston Globe» թերթը Օրտիսին անվանեց «տարվա բոստոնցի»[7]։ 2012 թվականին «Boston» ամսագիրը նրան շնորհեց երրորդ տեղը հիսուն ամենահզոր բոստոնցիների ցուցակում[8]։
2011 թվականից Օրտիսը մեղադրանք ներկայացրեց ծրագրավորող Աարոն Շվարցի դեմ JSTOR կազմակերպության կայքից անօրինական ձևով գիտական հոդվածներ ներբեռնելու համար։ Չնայած այն բանին, որ JSTOR կազմակերպությունը հրաժարվեց Շվարցի դեմ ներկայացված հայցից, Օրտիսը չփակեց գործը և հայտարարեց «Գողությունը, գողություն է, կարևոր չէ դուք համակարգիչ եք օգտագործել, թե լինգ, գողացել եք փաստաթղթեր, տվյալներ կամ դոլարներ» (Stealing is stealing, whether you use a computer command or a crowbar, and whether you take documents, data or dollars)[9]: 2013 թվականի հունվարին Շվարցի ինքնասպանությունը, լրագրող Դեն Քեննեդիի հավաստմամբ, զզվանքի ալիք առաջացրեց (a wave of revulsion)[10] Օրտիսի նկատմամբ։ Սպիտակ տան կայքում ստորագրահավաք սկսվեց Օրտիսին իր պաշտոնից ազատելու վերաբերյալ[11]։