Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կարմիր սանդալ | |
Կարմիր սանդալ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Dalbergieae |
Ցեղ | Պտերոկարպուս (Pterocarpus) |
Տեսակ | Կարմիր սանդալ (P. santalinus) |
Միջազգային անվանում | |
Pterocarpus santalinus | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ |
Սանդալի ծառ, կարմիր ճանդակ, պտերոկարպուս սանդալի (լատ՝ Pterocarpus santálinus), ցածրաճ ծառ, որը աճում է ասիայի արևելյան արևադարձային և Ցեյլոնյան սաղարթավոր անտառներում։ Պտերոկարպուս ցեղի տեսակ է, Բակլաազգիների ընտանիքից։
Պտերոկարպուս սանդալի ինչպես նաև Կարմիր սանդերս, Կարմիր սանդալ և Սանդալենի (սանդալի ծառ) հանդիսանում են Հարավային Հնդկաստանի հարավային Արևելյան Ղաթի լեռնաշղթայի էնդեմիկ։ Հոմանիշն է Lingoum santalinum:
Ծաղիկները միայնակ են, դեղին կարմիր շերտերով, ունի 10 առէջներ, որոնցից ինը թելիկներով զողակցված են նմանակվելով խողովակին։ Պտուղը՝ հարթ, կլորավուն փոճոկ է։
Բարձրությունը հասնում է 6-8 մետրի, տերևները փետրավոր են։
Սանդալի ծառի բնաբայտը օգտագործվում է թանկարժեք կահույքի և ներկերի ստեղծման մեջ, պարունակում է սանտալին, սանդալաթթու, սանտալ և պտերոկարպին։
Հինդուիզմում սանդալենին օգտագործվում է և համարվում է որպես սուրբ ծառ։ Քահանաներ ու ավելի բարձր կարգի կաստերի ներկայացուցիչները, ինչպիսիք են բրահամիններ, լայնորեն օգտագործում են սանդալի փայտը իրենց ծեսերում։
Պտերոկարպուս սանդալը նշված է որպես վտանգված տեսակներից IUCN-ի կողմից, քանի որ նրա փայտանյութը գերշահագործման է ենթարկվել Հարավային Հնդկաստանում։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիր սանդալ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիր սանդալ» հոդվածին։ |
|