![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Չարլզ Դեմուտ[1] |
տարի | մոտ 1913 |
բարձրություն | 24,1 սանտիմետր |
լայնություն | 32,1 սանտիմետր |
ստեղծման երկիր | ![]() |
ժանր | բնանկար[1] |
նյութ | ջրաներկ և թուղթ |
գտնվում է | Մետրոպոլիտեն թանգարան[1] |
հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան[1] |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Կարմիր տնով լեռը (անգլ.՝ Mountain with Red House), ամերիկացի նկարիչ Չարլզ Դեմուտի մոտավորապես 1913 թվականին ստեղծած բնանկարը, որն ընդգրկված է Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում[2]։
Չարլզ Դեմուտն այս աշխատանքը նկարել է 1912 թվականի դեկտեմբերից մինչև 1914 թվականի գարուն, երբ ճամփորդում էր Ֆրանսիայում և Փարիզում տեխնիակական հմտություններ էր ձեռք բերում[3][4]։ 1913 թվականի ամռանը Դեմուտն այցելեց ֆրանսիական Էտրետա ափամերձ բնակավայր, որը, հավանաբար, պատկերել է այս կտավում։ Դեմուտի վրձնհարվածներն ու ջրաներկի կիառումն իրենց վրա են կրում Ջոն Մարինի ազդեցությունը։ Ամենայն հավանականությամբ, այս նկարը գտնվել է Չարլզ Դեմուտի մոտ, նախքան 1931 թվականին ընկերոջը՝ Ջորջիա Օ’Քիֆին հանձնելը[5]։
Կտավում լեռների տեսարանին պատկերված է երկու փոքրիկ տուն։ Լեռնային տեսարանի հակառակ կողմում ջրաներկով պատկերված է Փարիզի Սեն գետի վրայի կամուրջը, ձախ կողմում՝ Փարիզի Աստվածամոր տաճարի գմբեթը[2]։ Կտավի բծավոր մակերեսը, նկարչի վրձնահարվածները, եզրագծերի բացակայությունը, անգույն պաստելային երանգներն արտացոլում են Մարինի 1907-1909 թվականների վաղ եվրոպական ստեղծագործությունների ոճն ու թեման։
Այն փաստը, որ այս կոմպոզիցիան թաքնված է եղել մեկ այլ ջրաներկի ետևում, կարող էր փրկել այն արվեստագետի կողմից ավերումից, որը հաճախ ազատվում էր այն վաղ աշխատանքներից, որոնք չէին համապատասխանում իր վերջին չափանիշներին։