Կարմրազգեստ մարդիկ անգլ.՝ Redshirts, ֆր.՝ Redshirts - Au mépris du danger, բուլղար․՝ Червеноризци, գերմ.՝ Redshirts, ֆր.՝ Redshirts: Au mépris du danger, իտալ.՝ Uomini in rosso և պորտ.՝ Redshirts | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գիտական ֆանտաստիկա |
Ձև | վեպ |
Հեղինակ | John Scalzi? |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | ամերիկյան անգլերեն և անգլերեն |
Հրատարակչություն | Tor Books |
Հրատարակվել է | հունիսի 5, 2012 |
«Կարմրազգեստ մարդիկ» (անգլ.՝ Redshirts, բնօրինակ վերնագիրը` անգլ.՝ Redshirts: A Novel with Three Codas), Ջոն Սկալցի գիտա-ֆանտաստիկ վեպը։ Գիրքը հրատարակվել է 2012 թվականին հունիսին` Tor Books հրատարակչության կողմից[1]։ Աուդիոգրքի պատմողը Ուիլ Ուիթոնն էր[2]։ 2013 թվականին գիրքը արժանացել է «Հյուգո»[3] և «Լոկուս» մրցանակների` որպես լավագույն վեպ[4], իսկ 2016 թվականին՝ «Գեֆեն» մրցանակի։
Կրտսեր լեյտենանտ Էնդրյու Դալը (անգլ.՝ Andrew Dahl) կցված է Համաշխարհային միության (անգլ.՝ Universal Union) «Անվախ» (անգլ.՝ Intrepid) տիեզերական պետանավին, որտեղ աշխատում է աստղակենսաբանական լաբորատորիայում։ Նավի ավագ սպայի հետ դեպի վտանգավոր մոլորակներ «ելքային առաքելություններում» («անգլ.՝ Away Missions») աշխատելու հնարավորություն ստանալուց հետո, Դալը հասկանում է, որ լինելով անձնակազմի կրտսեր կոչում ոնեցող անդամ, մեծ հավանականույթւոն ունի սպանվել առաքելությունը կատարելու ժամանակ։
Դալը և մյուս նոր լեյտենանտները տարօրինակություններ են նկատում «Անվախի» նավաշուրթի վրա կյանքի նկատմամբ` յուրաքանչյուր մեկնման առաքելության ընթացքում անձնակազմի առնվազն մեկ անդամ մահանում է։ Տպավորություն է ստեղծվում, որ յուրաքանչյուր մեկնման առաքելություն հետևում է արտասովոր կանոների շարքի։ «Անվախի» անձնակազմը սնահավատ է դառնում և վախենում է ներքաշվել նավապետի կամրջի անձնակազմի առաքելության մեջ։
Ընկեները ծանոթանում են լեյտենանտ Կերենսկինի (անգլ.՝ Kerensky) հետ։ Կերենսկին սկսում է հանդիպել նորեկներից մեկի` կրտսեր լեյտենանտ Դյուվալի հետ (անգլ.՝ Duvall)։ Նավի վրա կորած անձնակազմի անդամների հետ հանդիպելուց հետո Դյուվալն ու մյուս նորեկները պարզում են, որ նրանք հեռուստասերիալի կերպարներ են։
Հենց նրանք գիտակցում են իրենց ճակատագիրը, պատմությունը նմանվում է «Ռոզենկրանցն ու Գիլդենստերնը մահացել են» անհեթեթ տրագիկոմեդիային, որը պատմում է, թե ինչ է տեղի ունենում, երբ կերպարները պարզում են, որ նրանք «իրական» սյուժեի մեջ չեն[5]։
2012 թվականին վեպը արժանացել է RT Reviewer’s Choice Award մրցանակի[6], «Հյուգո» մրցանակ՝ լավագույն վեպի համար[7] և 2013 թվականին «Լոկուս» մրցանակի` լավագույն գիտա-ֆանտաստիկ վեպի համար։
Forbes ամսագիրը գովաբանել է վեպը հետևյալ խոսքերով. «Պարտադիր չէ լինել գիտական ֆանտաստիկայի մոլի երկրպագու, որպեսզի հաճույք ստանաք «Կարմրազգեստ մարդիկ» վեպից, այնուամենայնիվ այնտեղ շատ Զատկի ձվեր կան նրանց համար, ովքեր այդպիսին են։ Այս գրքի գեղեցկությունը կայանում է նրանում, որ այն ազդեցություն է գործում շատ մակարդակներում։ Եթե դուք թարմ և կլանող գիրք եք փնտրում լողափի համար, դա այս գիրքն է։ Եթե ցանկանում եք մակարդակի իջնել և այն կարդալ որպես սյուրռեալիստական մտորում կերպարների և ժանրի վրա, ինչպես «Ռոզենկրանցն ու Գիլդենստերնը» մահացել են պիեսում, ապա այն ձեր գիրքն է»[8]։
Գրքի հիման վրա FX հեռուստաալիքի համար նկարահանել են մինիսերիալ[9]։
|