Գյուղ | ||
---|---|---|
Կարմրի | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառ | Խարբերդի գավառ | |
Այլ անվանումներ | Գարմերի, Կարմիր վանք, Կարմրե | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 23350 | |
|
Կարմրի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 10-12 կմ հարավ։
Գյուղն ավերվել, իսկ բնակիչները կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
1915 թվականին ուներ մոտ 100 տուն բնակիչ։
Հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, մասամբ՝ արհեստագործությամբ։
Կարմրին ուներ Ս. Թորոս անունով եկեղեցի։
Գյուղն ուներ նախակրթական վարժարան[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 338)։ |