Կարնիվալ Ռոու | |
---|---|
Ժանր | ֆենթզի հեռուստասերիալ, հեռուստադրամա, քաղաքային ֆենթեզի, նեո նուառ, դետեկտիվ հեռուստասերիալ և սթիմփանկ |
Ստեղծող | Ռենե Էչևարիա և Թրևիս Բիչեմ |
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն[1] |
Ռեժիսոր | Տոր Ֆրոյդենտալ, Ջոն Էմիել, Աննա Ֆորսթեր և Andy Goddard? |
Գլխավոր դերերում | Օրլանդո Բլում, Քարա Դելևին, Դևիդ Գյասի, Թամզին Մերչանթ, Andrew Gower?, Կառլա Կրոմ, Ջարեդ Հարիս, Ինդիրա Վարմա, Սայմոն ՄաքԲերնի, Էլիս Մաուդ Քրիգե, Caroline Ford? և Arty Froushan? |
Պրոդյուսեր | Օրլանդո Բլում |
Գործադիր պրոդյուսեր | Ռենե Էչևարիա և Թրևիս Բիչեմ |
Սցենարիստ | Ռենե Էչևարիա և Թրևիս Բիչեմ |
Երաժշտություն | Նաթան Բար |
Նկարահանման վայր | Պրահա և Barrandov Studios |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 18 |
Էկրաններին է | օգոստոսի 30, 2019[1]-ից մարտի 17, 2023-ը |
Հեռուստաալիք | Prime Video |
Ընկերություն | Amazon MGM Studios և Stillking Films? |
Դիստրիբյուտոր | Prime Video |
Պատկերի ձևաչափ | 2.39:1 |
Պաշտոնական կայքէջ |
«Կարնիվալ Ռոու» (անգլ.՝ Carnival Row), ամերիկյան ֆենտեզի հեռուստասերիալ, որի ստեղծողներն են Ռենե Էչեվարիան և Թրեվսի Բիչեմը։ Գլխավոր դերերը կատարում են Օրլանդո Բլումը և Կարա Դելևինը։ Առաջին եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2019 թվականի օգոստոսի 30-ին Amazon Video-ով։
2019 թվականի հուլիսի 27-ին հայտնի է դարձել, որ Amazon-ը երկարացրել է հեռուստասերիալը երկրորդ եթերաշրջանով[2]։
«Կարնիվալ Ռոու» հեռուստասերիալը պատմում է առասպելական արարածների մասին, որոնք լքել են քայքայված հայրենի գողը և ապրում են քաղաքում, որտեղ մարդիկ այդքան էլ ուրախ չեն ներգաղթյալներին։ Սյուժեի կենտրոնում ընկած է մի շարք խորհրդավոր սպանություններ, որոնք կարող են խաթարել առանց այդ էլ անհաստատ հաշտությունը[3]։
2017 թվականի օգոստոսին հայտնի է դարձել, որ գլխավոր դերերը կատարել են Օրլանդո Բլումը և Կարա Դելևինը[4][5]։ 2017 թվականի սեպտեմբերի 22-ին տեղեկություն է հայտնվել այն մասին, որ հիմնական դերասանական կազմին միացել են Դեվիդ Գյասին, Քարլա Քրոմը, Վարմա Ինդիրան և Թամզին Մերչանտը[6]։
2017 թվականի հոկտեմբերին երկրորդական դերեր են ստացել Սայմոն Մաքբերնին, Ջարեդ Հարրիսը և Էլիս Քրիգեն[7][8]։ 2017 թվականի նոյեմբերին դերասանական կազմին միացել են Էրիոն Բակարեն[9], իսկ դեկտեմբերին՝ Էնդրյու Գաուերը և Ջեյմի Հարիսը[10]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարնիվալ Ռոու» հոդվածին։ |
|