Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Կարնոզին (լատին․՝ carnosus - մսային, carno - միս), C9H14N4O3, դիպեպտիդ, կազմված է (3-ալանին և հիստիդինամինաթթուներից։ Մոլեկուլային զանգվածը 226, 2 է, բյուրեղանում է անգույն ասեղների ձևով, ջրում լավ է լուծվում, չի լուծվում սպիրտում։ Պարունակվում է ողնաշարավոր կենդանիների կմախքային մկաններում (200–400 մգ%), մարդկանց մոտ՝ 100-150 մգ% ։ Կարնոզինը առաջինը հայտնաբերել է Վլադիմիր Գուլևիչը՝ մսի մզվածքում (1900)[4]։ Կարնոզինը մասնակցում է կմախքային մկաններում ընթացող կենսաքիմիական պրոցեսներին, սակայն նրա կենսաբանական դերը վերջնականապես բացահայտված չէ։ [փա՞ստ] Նյարդա–մկանային մեկուսացած պատրաստուկը ողողող հեղուկին կարնոզինը ավելացնելիս վերականգնվում են հոգնած մկանի կծկումները։
Բրիտանիայի[5], Հարավային Կորեայի[6], Ռուսաստանի[7][8] և այլ երկրների[9][10][11] հետազատողները ապացուցել են որ կարնոզինը ունի հակաօքսիդանտ հատկություններ։
↑Gulewitsch, Wl.; Amiradžibi, S. (1900). «Ueber das Carnosin, eine neue organische Base des Fleischextractes». Berichte der deutschen chemischen Gesellschaft. 33 (2): 1902. doi:10.1002/cber.19000330275. (գերմ.)
↑A. Karton, R. J. O’Reilly, D. I. Pattison, M. J. Davies and L. Radom (2012). «Computational design of effective, bioinspired HOCl antioxidants: The role of intramolecular Cl+ and H+ shifts». Journal of the American Chemical Society. doi:10.1021/ja309273n.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
↑Chan, Kin M.; Decker, Eric A.; Feustman, Cameron (1994). «Endogenous skeletal muscle antioxidants». Critical Reviews in Food Science and Nutrition. 34 (4): 403–26. doi:10.1080/10408399409527669. PMID7945896.
↑Kohen, R. (1988). «Antioxidant Activity of Carnosine, Homocarnosine, and Anserine Present in Muscle and Brain». Proceedings of the National Academy of Sciences. 85 (9): 3175. doi:10.1073/pnas.85.9.3175.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 339)։