Կարոլ Զալևսկի

Կարոլ Զալևսկի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝վազորդ և թեթևատլետ
Երկիր՝ Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 7, 1993(1993-08-07)[1] (31 տարեկան)
Ծննդավայր՝Reszel, Gmina Reszel, Kętrzyn County, Warmian-Masurian Voivodeship, Լեհաստան

Կարոլ Զալևսկի (լեհ.՝ Karol Zalewski, օգոստոսի 7, 1993(1993-08-07)[1], Reszel, Gmina Reszel, Kętrzyn County, Warmian-Masurian Voivodeship, Լեհաստան), լեհ մարզիկ, որը մասնագիտացած է սպրինտ վազքում։ Եվրոպայի փակ առաջնության 2015 թվականի արծաթե մեդալակիր 4×400 մետր փոխանցումավազքում, Եվրոպայի երիտասարդական առաջնության երկակի չեմպիոն 200 մ վազքում, Լեհաստանի բազմակի չեմպիոն, 2020 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեց տարի խաղացել է ֆուտբոլ Օլշտին քաղաքի թիմում, խաղացել է որպես պաշտպան։ Հետագայում սկսել է զբաղվել աթլետիկայով՝ ցանկանալով ավելի լավ իրացնել իր ունակությունները՝ չունենալով կախվածություն թիմակիցներից։ Հենց սկզբից նա իրեն դրսևորել է որպես ունիվերսալ վազող։

Կարոլի հիմնական մրցատարածությունը 200 մետր է, բայց նա հաջողությամբ հանդես է եկել նաև երկու անգամ ավելի երկար տարածությունում։ Հետևաբար նա հաճախ մրցումների ժամանակ հանդես է եկել 200 մետր մրցատարածությունում, 4×100 մետր և 4×400 մետր փոխանցումավազքերում։ Դա տեղի է ունեցել, օրինակ, արդեն 2012 թվականի պատանիների աշխարհի առաջնությունում։ Կարոլը մեկնարկի է դուրս եկել 6 անգամ և ի վերջո մասնակցել է երեք եզրափակչի, որոնցում նա երկու անգամ զբաղեցրել է չորրորդ տեղը (200 մետրում` Լեհաստանի պատանիների ռեկորդով, 20,54) և երկրորդը` 4×400 մետր փոխանցումավազքում[2]։

2013 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նա սահմանել է անհատական ռեկորդ՝ 20,41 և սենսացիոն կերպով դարձել չեմպիոն 200 մ մրցատարածությունում՝ հաղթելով չեխ ֆավորիտ Պավել Մասլակին։ Երկու տարի անց Կարոլին հաջողվել է պաշտպանել իր չեմպիոնական տիտղոսը։

2015 թվականին Կարոլը Լեհաստանի հավաքականի կազմում նվաճել է արծաթե մեդալներ Եվրոպայի փակ առաջնությունում՝ 4x400 փոխանցավազքում՝ սահմանելով ազգային ռեկորդով (3.02,97):

Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հանդես է եկել 200 մետր վազքում և 4×100 մետր փոխանցումավազքում, սակայն չի բարձրացել պատվո հարթակ։

Մասնակցել է 2016 թվականի Օլիմպիական խաղերին 200 մետր վազքում, որտեղ չի կարողացել հաղթահարել նախնական վազքի փուլը։

Մարզվում է Օլշտինայում՝ Զբիգնև Լյուդվիկովսկու մոտ գտնվող Վարմինսկո-Մազուրի համալսարանին կից ակումբում[3]։

Հիմնական արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Մրցաշար Անցկացման վայր Դիսցիպլինա Հորիզոնական Արդյունք
2011 Եվրոպայի պատանեկան առաջնություն Տալլին, Էստոնիա 200 մ DQ
2012 Աշխարհի պատանեկան առաջնություն Բարսելոնա, Իսպանիա 200 մ 4-րդ 20,54
4×100 մ էստաֆետա 4-րդ 39,47
4×400 մ էստաֆետա 2-րդ 3.05,05
2013 Եվրոպայի թիմային առաջնություն Հեյտսհեդ, Միացյալ Թագավորություն 200 մ DQ
4×100 մ էստաֆետա 3-րդ 38,71
Եվրոպայի երիտասարդական առաջնություն Տամպերե, Ֆինլանդիա 200 մ 1-ին 20,41
4×100 մ էստաֆետա 2-րդ 38,81
Աշխարհի առաջնություն Մոսկվա, Ռուսաստան 200 մ 20-րդ (1/2) 20,66
4×100 մ էստաֆետա 11-րդ (նախն.) 38,51
2014 Փոխանցումավազքի աշխարհի առաջնություն Նասաու, Բահամյան Կղզիներ 4×100 մ էստաֆետա 13-րդ 39,31
Եվրոպայի թիմային առաջնություն Բրաունշվայգ, Գերմանիա 100 մ 7-րդ 10,47
200 մ 1-ին 20,56
4×100 մ էստաֆետա 5-րդ 39,15
Եվրոպայի առաջնություն Ցյուրիխ, Շվեյցարիա 200 մ 8-րդ 20,58
4×100 մ էստֆետա 6-րդ 38,85
2015 Եվրոպայի տարածքային առաջնություն Պրահա, Չեխիա 400 մ 6-րդ (1/2) 46,84
4×400 մ էստաֆետա 2-րդ 3.02,97
Փոխանցումավազքի աշխարհի առաջնություն Նասաու,Բահամյան Կղզիներ 4×200 մ էստաֆետա 4-րդ 1.22,85
4×400 մ էստաֆետա 11-րդ (նախն.) 3.05,13
Եվրոպայի թիմային առաջնություն Չեբոքսարի, Ռուսաստան 200 մ 4-րդ 20,81
Եվրոպայի երիտասարդական առաջնություն Տալլին, Էստոնիա 200 մ 1-ին 20,49
4×100 մ էստաֆետա DQ
4×400 մ էստաֆետա 2-րդ 3.05,35
Աշխարհի առաջնություն Պեկին, Չինաստան, 200 մ 40-րդ (նախն.) 20,77
2016 Եվրոպայի առաջնություն Ամստերդամ, Նիդերլանդներ 200 մ 8-րդ(1/2) 20,69
4×100 մ էստաֆետա 6-րդ 38,69
Օլիմպիական խաղեր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա 200 մ 37-րդ (նախն.) 20,54
2018 Աշխարհի առաջնություն շինության ներսում Բիրմինգհեմ, Մեծ Բրիտանիա 1-ին 4 × 400 մ էստաֆետա 3:01.77
Եվրոպայի առաջնություն Բեռլին, Գերմանիա 4-րդ 400 մ 45,34
5-րդ 4 × 400 մ էստաֆետա 3:02.27
2019 Եվրոպայի առաջնություն շինության ներսում Գլազգո, Մեծ Բրիտանիա 11-րդ (նախն․) 400 մ 47,451
Աշխարհի առաջնություն Յոկոհամա, Ճապոնիա 7-րդ (B) 4 × 400 մ էստաֆետա 3:05.91
2021 Աշխարհի առաջնություն Խոժուվ, Լեհաստան 4-րդ 4 × 200 մ էստաֆետա DNF
9-րդ 4 × 400 մ էստաֆետա 3:05.04
Օլիմպիական խաղեր Տոկիո, Ճապոնիա 1-ին 4 × 400 մ խառը էստաֆետա 3:09.87

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլ Զալևսկի» հոդվածին։