Կարոլինա Արդոային | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1978[1] (46 տարեկան) |
Ծննդավայր | General Acha, Utracán Department, Լա Պամպա (պրովինցիա), Արգենտինա |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Մասնագիտություն | մոդել, կինոդերասանուհի, հաղորդավար, գործարար և հեռուստատեսային դերասանուհի |
Ամուսին(ներ) | Roberto García Moritán? |
Համատեղ ապրող(ներ) | Benjamín Vicuña? |
Անա Կարոլինա Արդոային Դոս Սանթոս (իսպ.՝ Ana Carolina Ardohaín Dos Santos հունվարի 17, 1978[1], General Acha, Utracán Department, Լա Պամպա (պրովինցիա), Արգենտինա), արգենտինացի դերասանուհի, ֆոտոմոդել, հայրենի երկրում լայնորեն հայտնի է Պամպիտա մականունով, որը նրա ծննդավայրը հանդիսացող պրովինցիայի՝ Լա Պամպայի փաղաքշական ձևն է:՝
Անա Կարոլինա Արդոաինը ծնվել է 1978 թվականի հունվարի 17-ին։ Նա այն հազվագյուտ անձանցից է, ում բախտ է վիճակվել մկրտվելու Բուենոս Այրեսի Nuestra Señora del Pilar in Recoleta տաճարում[2]։ Մայրը բրազիլուհի է (Պամպիտայի լրիվ ազգանվան մի մասը դարձած Դոս Սանթոսը հենց մայրական ազգանունն է)[3]։
Կարոլինան իր կարիերան սկսել է որպես ֆոտոմոդել։ 2013 թվականից ի վեր նա տարատեսակ գովազդներում ներկայացնում է մարդատար ավտոմեքենաների արտադրությամբ հայտնի Citroën ֆիրման և նրա արտադրատեսակները[4][5]։
2016 թվականի մայիսից Պամպիտան հեռուստատեսությունում մասնակցել է մեծ ժողովրդականություն վայելող Bailando 2016 պարային շոուին՝ որպես ժյուրիի անդամ, և դարձել է հեռուստատեսության, այսպես ասած՝ դեմքերից մեկը[6]։ Հաջորդ տարի՝ 2017 թվականին նա նկարահանվել է «Ըմբոստ ոգին» («Desearás al hombre de tu hermana») հեռուստասերիալում, գլխավոր հերոսուհու՝ Լուլուի դերում և տպավորիչ խաղի շնորհիվ որոշակի համբավ է ձեռք բերել հայրենիքում ու նրա սահմաններից դուրս։
Փաստաթղթային ձևակերպումների համաձայն՝ Կարոլինա Արդոայինը 2002-2008 թվականներին ամուսնացած է եղել Մարտին Բարանտեսի հետ։ 2005 թվականից դերասանուհին փաստացի ամուսնական կապի մեջ է Բենխամին Վիկունիայի հետ, ումից ներկայումս ունի երեք արու զավակ։ Ունեցել են նաև մեկ դուստր, բայց աղջնակը թոքախտի պատճառով վեց տարեկան հասակում մահացել է։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլինա Արդոային» հոդվածին։ |
|