![]() | |
Ի ծնե | շվեդ.՝ Carolina Maria Benedicks |
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1856[2][3][4] |
Ծննդավայր | Jakob and Johannes parish, Շվեդիա[4] |
Վախճանվել է | փետրվարի 16, 1935[2][5] (78 տարեկան) |
Մահվան վայր | Q10717808?, Գոտլանդ, Գոտլանդ, Շվեդիա[2][5] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա (1885)[6][2], Կոլարոսսիի ակադեմիա (փետրվարի 3, 1890)[7] և Ավգուստ Մալմստրեմի արվեստի դպրոց[8] |
Մասնագիտություն | քանդակագործ, արվեստագետ և սուֆրաժիստ |
Թեմաներ | women's suffrage in Sweden?[1][9] |
Ուսուցիչ | Alexandre Falguière?[6][8][2][…], Ավգուստ Մալմստրյոմ[8] և Gaston Rodriguez?[8][7] |
Պաշտոն | substitute?, ընկերության նախագահ և ընկերության նախագահ |
Անդամակցություն | Ֆրանսիացի նկարիչների միություն[8], Föreningen för kvinnans politiska rösträtt i Västkinde?[1], Föreningen för kvinnans politiska rösträtt i Visby?[9] և Երազների գաղութ |
Հայր | Edvard Otto Benedicks?[10][8] |
Մայր | Carolina Charlotta Cantzler?[8] |
Ամուսին | William Blair Bruce?[2] |
![]() |
Կարոլինա Բենեդիկս-Բրյուս ( շվեդ.՝ Carolina Benedicks-Bruce, հոկտեմբերի 28, 1856[2][3][4], Jakob and Johannes parish, Շվեդիա[4] - փետրվարի 16, 1935[2][5], Q10717808?, Գոտլանդ, Գոտլանդ, Շվեդիա[2][5]), շվեդ նկարչուհի և քանդակագործ։
Ծնվել է 1856 թվականին հոկտեմբերի 28-ին Ստոկհոլմում։ Նա Էդվարդ Օտտո Բենեդիկսի և նրա կնոջ՝ Կարոլինա Շառլոտայի դուստրն էր։
Գեղարվեստական նախնական կրթությունը Կարոլինան ստացել է Ավգուստ Մալմստրյոմից։ Այնուհետև 1881 թվականին նա ընդունվել է քանդակագործության դասերի Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում՝ դառնալով Շվեդիայի պատմության մեջ երրորդ կինը, որն ուսումնասիրում է քանդակագործություն (Կարին Արոսենիուսից և Իդա Էրիկսոն Մոլարդից հետո)։ Ուսումնառության ընթացքում Կարոլինան ծանոթացել է Հիլմա Կլինտի և Գերդա Տիրենի հետ, որոնց հետ 1883 թվականին մեկնել է Ֆրանսիա։ Հիմնականում նրանք ժամանակն անցկացրել են Փարիզում և Գրե-սյուր-Լուենի արվեստի գաղութում։ Ակադեմիան ավարտելուց հետո Կարոլինան վերադարձել է Ֆրանսիա և դարձել է քանդակագործ Ալեքսանդր Ֆալգյերի ուսանողը։
1885 թվականի ամռանը նա ծանոթացել է կանադացի նկարիչ Ուիլյամ Բրյուսի հետ, նույն տարվա աշնանը նրանք նշանադրվել են, բայց ամուսնացել են միայն 1888 թվականին։ Գոտլանդում նրանք 1900 թվականին ստեղծել են իրենց ամառային տունը` Brucebo-ն։ 1906 թվականին՝ ամուսնու մահից հետո, Կարոլինա Բենեդիկս-Բրյուսը մնացել է այդտեղ և ապրել մինչև կյանքի վերջ։
Իր մասնագիտական գեղարվեստական գործունեության հետ մեկտեղ նա զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ։ Նա պաշտպանել է կանանց ընտրական իրավունքը։
Մահացել է 1935 թվականի փետրվարի 16-ին, Գոտլանդում։
Երեխա չունենալով՝ նա իր կտակում հայտարարել է, որ Brucebo-ն պետք է լինի մի տեղ, որտեղ երիտասարդ նկարիչները կարողանան զարգացնել իրենց հմտությունները։ 1972 թվականին այդտեղ ստեղծվել է Brucebo-յի կերպարվեստի կրթաթոշակային հիմնադրամը[11], որի կրթաթոշակը տրվում է կանադացի երիտասարդ նկարիչներին, որոնք կարող են գալ և սովորել Brucebo-ում։
Կարոլինա Բենեդիկսը հիմնականում քանդակագործ էր, բայց նաև աշխատել է խճանկարների և ջրաներկային նկարչության վրա։ Կիսանդրիներ պատրաստելիս նա օգտագործել է մարմար և բրոնզե։ Նրա մի քանի գործեր ներկայացվել են Փարիզյան սալոնում 1893 թվականին։ Նա 1900 թվականին մասնակցել է Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին, որտեղ նրան շնորհվել է բրոնզե մեդալ, իսկ այնուհետև՝ Վիեննայում։
Մասնավորապես, նրա աշխատանքները ներկայացված են Ստոկհոլմի Ազգային թանգարանում և Եվլեբորգ շրջանի թանգարանում (Länsmuseet Gävleborg ): Այսօր Brucebo-ում գործում է որպես թանգարան[12]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլինա Բենեդիկս-Բրյուս» հոդվածին։ |
|