Կարպասիա (հուն․՝ Kαρπάσια, թուրքերեն՝ Karpaşa), գյուղ Կիպրոսի Հանրապետության Կիրենիայի շրջանում։ Գյուղը դե ֆակտո գտնվում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն կոչվող պետության կազմում։ Ըստ 2011 թվականի տվյալների՝ բնակչությունը կազմում է 89 մարդ[3]։ Տեղակայված է Միրտու քաղաքից 2 կմ դեպի հարավ։ Կարպասիան մարոնիներով բնակեցված ամենափոքր գյուղն Է ՀԿԹՀ-ի տարածքում։ 1973 թվականին նրանց թիվը գյուղում կազմում էր 245, բայց Թուրքիայի ներխուժման պատճառով գյուղը բավականին լքվել է[4][5]։ Գյուղում կա մեկ Մարոնիական կաթոլիկ եկեղեցի, որը կիսաավերված վիճակում է։