Բնակավայր | ||
---|---|---|
Կարս | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Rideau-Jock Ward? և Օտտավա | |
| ||
Կարս (անգլ.՝ Kars), գյուղ Ռիդո գետի վրա, Կանադայի Օնտարիո նահանգի Օտտավա քաղաքի գյուղական հատվածում։ Մինչև 2000 թվականին քաղաքին միանալը, ընդգրկված է եղել Ռիդո ավանի (թաուշիփ) կազմում։
Ի սկզբանե Կարսն անվանվել է Վելիգտոն գյուղ։ 1857 թվականին այն Էդուարդ արքայազնի համայնքի մեկ այլ Վելինգտոն համայնքից տարբերակելու համար, քանի որ մի բնակավայրի համար նախատեսված փոստը գնում էր մյուսին, գյուղը վերանվանվել է Կարս` ի հիշատակ Կանադայում ծնված գեներալ Ուիլյամ Ֆենվիք Ուիլյամսի հիշատակին, որը հանձն էր առել Կարս քաղաքի պաշարումը Ղրիմի պատերազմի ժամանակ[1]։
1866 թվականին Կարսը Հյուսիսային Գոուեր ավանի փոստային բնակավայր էր, որն ուներ 200 բնակիչ և գտնվում էր Օտտավայից և Պրեսկոտ երկաթուղու գծից մեկ մղոն հեռավորության վրա։ Գյուղն ուներ չորս հանրախանութ, մեկ շոգեմեքենայի գործարան, որը 1852 թվականին հիմնադրվել է Ա. Ջ. Էսթմենի կողմից և տարեկան ստանում էր 3 միլիոն ֆուտ աղացած փայտանյութ, գարեջրատուն, որի սեփականատերն էր Ա. Ջ. Էսթմենի ընկերությունը. այն շաբաթական արտադրում էր քառասուն բարել գարեջուր, ուներ նաև դաբաղանոց, երկու վագոն-խանութ, տակառագործարան, դպրոց, հյուրանոց, երկու եկեղեցի՝ Անգլիայի եկեղեցի, որը կառուցվել էր Ջոն Էսթմանի կողմից և ներկայացվել եկեղեցական հասարակությանը և Վեսլեյան մեթոդիստական եկեղեցի[2]։
Ռիդո գետը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մաս կազմող Ռիդո ջրանցքի մաս է կազմում։ Կարսը գտնվում է գետի երկայնքի ամենաերկար անխափան հատվածում։ Որպես փոքր համայնք՝ բնակիչների մեծամասնությունն աշխատում է Օտտավայում, սակայն գյուղում կա ավտոմոբիլային ավտոտնակ և հանրախանութ/փոստ։
Մինչև 2011 թվականը գյուղն ունեցել է երկու դպրոց։ Սակայն այդ նույն տարում որոշում է կայացվել քանդել Կարսի հանրային դպրոցը և ընդլայնել, օգտվելով Ռիդո հովտի միջնակարգ դպրոցից։ Ընդլայնված դպրոցը վերանվանվել է Ռիդո Կարսի հանրային դպրոց և գտնվում է մոտ 12 հեկտար հողատարածքի վրա և նրա մոտակայքում գտնվող ֆուտբոլի դաշտերը համարվում են Օտտավայի ամենալավ պահպանվող դաշտերը։
Կարսում այլևս չեն կազմակերպվում ամառային տոնավաճառներ, սակայն շների շոուն շարունակում է գործել նախկին ցուցահանդեսների տեղում։
Կարս/Ռիդո հովտի օդանավակայանը գտնվում է գյուղի հարավային մասում և համարվում է Ռիդո հովտի օդային դպրոցի գործողությունների հենքը։