Կացուդոնի բաղադրիչները | |
Ենթատեսակ | Դոմբուրի, pork chop rice? և բրնձով ուտեստ |
Առաջացման երկիր | Ճապոնիա |
Հիմնական | բրինձ և տոնկացու |
Katsudon Վիքիպահեստում |
Կացուդոն (ճապ.՝ カツ丼), եվրոպաճապոնական խոհանոցի մսային ուտեստ[1], դոմբուրիի ամենահայտնի տարատեսակ[2][3]։ Ուտեստի անվանումը կազմված է 2 բառից՝ տոնկացու (խոզի կոտլետ) և դոմբուրի (ուտեստ, որը կազմված է մի մեծ ափսե բրնձից՝ վրան խավարտ)[4]։
Մեկ բաժինը ներառում է մի ափսե բրինձ և լավ տապակած խոզի թակած կոտլետ։ Կոտլետը կարելի է նախապես թաթախել ձվի մեջ կամ էլ պատրաստելուց հետո վրան սոուս լցնել[5]։ Ուտեստին կարելի է ավելացնել նաև բանջարեղեն և տարբեր համեմունքներ։
Կան կացուդոնի շրջանային տարբեր տարատեսակներ՝ նագոյական միսոկացու(դոն) (ճապ.՝ 味噌カツ丼) «կարմիր մսով» (ճապ.՝ 赤味噌 ակա միսո)[6], օկայամական դեմիկացու(դոն) (ճապ.՝ デミカツ丼) ֆրանսիական դեմիգլաս սոուսով[7] և այլն։
Կացուդոնը հայտնի է աշակերտների և ուսանողների շրջանում՝ «հաղթել» բառը (ճապ.՝ 勝つ կացու) համահունչ է ուտեստի անվան հետ և այդ պատճառով քննություններից առաջ վերջիններս կացուդոն են ուտում[8]։
Ճապոնիայում քաղաքային մի լեգենդ է տարածված՝ ըստ որի հանցագործն անպայման կմեղանչի, եթե մի ափսե կացուդոն ուտի ոստիկանական տեղամասում կամ հարցաքննությունների սենյակում[9]։