Կաֆկա Ասագիրի (ճապ.՝ 朝霧カフカ (Asagiri Kafka), Մարտի 17, 1984)[1] ճապոնացի արձակագիր է և մանգակա։ Ծնվել է Էհիմե պրեֆեկտուրայում[1]։ Առավել հայտնի է որպես Շոնեն մանգա ժանրի գրող։ Ամենահայտնի գործն է «Բանգո։ Թափառող շներ» հորինված տիեզերքը, որը պարունակում է նովելներ, մանգա և անիմե։
Մինչև ստեղծագորշական աշխատանքով հայտնի դառնալը, եղել է ավտոմոբիլային ընկերությունում աշխատող վարձու աշխատող[2]։ Իր աշխատանքի երկրորդ կամ երրորդ տարվանից սկսած մտածել է սցենարիստ դառնալու մասին, բայց աշխատանքի վայրում զբաղվածությունը թույլ չէր տալիս ժամանակ տրամանդրել պատմություններ գրելուն[3] և 2012 թվականի սկզբին նա լքեց ավտոմոբիլային ընկերությունը[4]։
Դրանից հետո, սցենարների հետ կապված աշխատանք փնտրելիս, Ասագիրին որոշեց ստեղծել մի բան, որը մարդիկ կարող էին անվճար դիտել։ Նա սկսեց տեղադրել տեսանյութեր՝ ասելով «Ես ուզում էի», ինչպես նաև ստեղծելով տեսանյութեր, որոնք ծառայում են որպես այցեքարտեր՝ քանի որ նա վստա էր, որ պրոֆեսիոնալ մակարդակի աշխատանք ստանալու համար անհրժեշտ է աշխատանքային փորձ[4]: Այնուհետև Niconico վիդեոհոստինգում թողարկված նրա «Յուկուրի Յոմուն և իսկապես սարսափելի Քթուլհուն» վերնագրով տեսահոլովակը մեծ արձագանք գտավ և հայտնի դարձավ[2]։
Տեսանյութը բեռնելուց չորս ամիս անց Ասագիրիին առաջարկեցին Monthly Shonen Ace ստուդիայի գլխավոր խմբագրի պաշտոնը՝ երկու շաբաթվա ընթացքում երեք նախագիծ բերելու համար[4]: Աշխատանքի անցնելուց հետո նրանք կատարեցին իրենց կոմերցիոն դեբյուտը Բանգո։ Թափառող շների առաջին նովելով, որի բոլոր հերոսները կրում են հայտնի գրողների անուններ: Որպես վիպասան նա առաջին անգամ հանդես եկավ Բանգո։ «Թափառող շներ։ Օսամու Դազայի ընդունելության քննությունը» վեպով, որը նույն ստեղծագործության նախաբանն է[5]: «Յուկուրի Յոմուն և իսկապես սարսափելի Քթուլհուն» հետագայում թողարկվեց որպես մանգա, «Մինասե Յոմուն և իսկապես սարսափելի Քթուլհույի առասպելը» վերնագրով, իսկ Ասագիրին նշվեց որպես բնօրինակ աշխատանքի հեղինակ:
Բանգո։ Թափառող շների ստեղծմաան համար Ասագիրին ոգեշնչվել է Սյուսակու Էնդոյի «Րյուգակու» (ճապ.՝ 留学, Ryūgaku՝ քննություն) պատմվածքից, ինչպես նաև Օսամու Դազայի վերջին« Թերի մարդու խոստովանությունը» վեպից: Ասագիրին որոշեց այդ կերպով հայտնել Դազայիի մասին իր սեփական կարծիքը: Kadokawa Shoten հրատարակչությունը դիմեց Ասագիրիին`որպիսի նա ավելի շատ գրի այդ տիեզերքի հերոսների մասին, ինչը հանգեցրեց լուսավեպերի արտադրությանը, որտեղ գրողը որոշեց ուսումնասիրել Դազայի անցյալը[6]:
Ասագիրիի վրա ազդել են նմանատիպ ժանրերի շատ ստեղծագործական աշխատանքներ, օրինակ՝ «Ջոջոյի անհավանական արկածները» (անգլ.՝ JoJo's Bizarre Adventure) և «Սև ծովածոցի ծովահենները» (անգլ.՝ Black Lagoon)[7]: Ասագիրին նաև սիրում է միջազգային ֆիլմեր և հեռուստասերիալներ, մասնավորապես «Վրիժառուները» և «Խավարի ասպետը»[6]։
Ասագիրին սիրում էր խաղալ «Dragon Quest», ինչպես նաև RPG արտադրության RPG Maker ծրագրաշարով խաղային պատմություններ ստեղծել[4]: Երբ խոսքը վերաբերում է պատմվածքներ գրելուն, նա չի կենրոնանում մի միջոցի վրա (մանգա, վեպեր կամ խաղեր), այլ ցանկանում է ստեղծել պատմություններ, որոնք օպտիմիզացված կլինեն բոլոր միջավայրների համար[8]: