Տեսակ | պալատ |
---|---|
Երկիր | Իտալիա[1] |
Տեղագրություն | Վենետիկ |
Վայր | Դորսոդուրո |
Հասցե | Ramo Ca'Dario, 352, Dorsoduro |
Հիմնադրված է | 1479 |
Ճարտարապետ | Պիետրո Լոմբարդո |
Կա’ Դարիո, կամ Պալացցո Դարիո (իտալ.՝ Ca' Dario, Palazzo Dario), պալատ իտալական Վենետիկ քաղաքում, տեղակայված է Մեծ ջրանցքի Դորսոդուրո շրջանում։ Պալատն իրենից տերկայացնում է Վերածննդի դարաշրջանի հիանալի նմուշ։
Մի կողմից դուրս է գալիս դեպի Մեծ ջրանցք, իսկ մյուս կողմից՝ Բարբարոյի հրապարակ։ Պալատի դիմաց տեղակայված է Սանտա Մարիա դե Գիլյոն։
Պալատը կառուցվել է 1487 թվականին Պյետրո Լոմբարդոյի հետևորդի կողմից՝ Ջիովաննի Դարիոյի, վենետիկյան Սենատի քարտուղարի, վաճառականի և դիվանագետի համար[2]։ 1494 թվականին Դարիոյի մահից հետո, պալատի սեփականատերն է դարձել նրա դուստր Մարիետան, որն ամուսնացել է Վինցենզո Բարբարոյի՝ մոտակայքում գտնվող Պալացցո Բարբորոյի սեփականատիրոջ հետ[3][4]։ Դրանից հետո պալատը Մարիետայի երեխաներին է անցել 1522 թվականին։ Դրանից առաջ որոշ ժամանակով Սենատը պալատը վարձակալել էր թուրք դիվանագետների համար[5]։
Առանձնատան տերերի թվում եղել է ֆրանսիացի բանաստեղծ Անրի դը Ռենյեն, որն այստեղ ապրել է 19-րդ դարի վերջին։ Պալատը նաև հայտնի է նրանով, որ այստեղ տեղի է ունեցել հայտնի կինոռեժիսոր Վուդի Ալենի ամուսնություններից մեկը։
Պալատն անիծված տան վատ համբավ ունի։ Առանձնատան տերերը բազմիցս բռնության են ենթարկվել, սնանկ են դարձել կամ ինքնասպանություն արել։ Վերջին մահը տեղի է ունեցել 1993 թվականին, երբ այստեղ ինքնասպան է եղել իտալացի ամենահարուստ արդյունաբերողներից մեկը՝ կոռուպցիոն սկանդալից հետո։ Ըստ երեևույթի՝ խոսքը Ռաուլ Գարդինիի մասին է, ով այդ ժամանակ պալատի սեփականատերն էր, բայց ինքնասպան է եղել Միլանի Belgioioso պալատում։
2005 թվականին գերմանացի գրող Պետրա Ռեսկեն հրատարակել է «Պալացցո Դարիո» բեսթսելլեր գիրքը՝ հեգնական դետեկտիվ սյուժեով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կա’ Դարիո» հոդվածին։ |