Կեմարի | |
---|---|
![]() Կեմարի Մացուրին Տանզանի տաճարում | |
Տեսակ | գնդակով խաղ |
![]() |
Կեմարի (ճապ.՝ 蹴鞠), ֆուտբոլի տարատեսակ, խաղ, որը տարածված էր Ճապոնիայում Հեյանի ժամանակաշրջանում։ Այժմ Կեմարին կրկին մասսայական է դարձել։
Խաղի մասին առաջին հիշատաակումը հանդիպում է մ․թ․ա․ 644 թվականին։ Խաղի կանոնները հաստատվել են 13-րդ դարում։ Կեմարին դարձավ լայնորեն զարգացած սպորտաձև Ճապոնիայում[1]։
Հնարավոր է, խաղի վրա ազդեցություն է ունեցել չինական Քուջու սպորտաձևը[2]։ Չինարեն հիերոգլիֆները, որոնք նշանակում են «Կեմարի» նույնն են ինչ «Քուջու»-ն։ Չինական խաղը Ճապոնիա է եկել մոտ 600 թվականին, Ասուկայի ժամանակաշրջանում։
Մեր օրերում կեմարի խաղում են փառատոնների ժամանակ սինտոնյան սրբավայրերում[2]։
Կեմարին լավ ֆիզիկական վարժություն է ցանկացած տարիքի մարդու մարմնի համար։ Խաղում չկան հաղթողներ և պարտվողներ, այդ պատճառով այն խաղում են հաճույքի և խաղացողներին դիտելու համար[1]։
Խաղի նպատակն է գնդակը պահել օդում մի քանի խաղացողների թիմային գործողությունների օգնությամբ[2]։ Խաղացողները կարող են օգտագործել գլուխը, ոտնաթաթերը, ծնկները, մեջքը, երբեմն թույլատրվում է խաղալ ուսերով։ Գնդակը, որն անվանում են Մարի, եղջերուի կաշվից է՝ ներսը մորթին, դրսի մասը կաշին։ Գնդակին ձև տալու համար ներսում լցնում են գարու հատիկներ։ Երբ կաշին կոպտանում է և գնդակը իր ձևն է ստանում, գնդակի միջից հանում են հատիկները և ձիու կաշվի շերտերով կարում գնդակը։ Գնդակին հարվածողին անվանում են մարիյասի։ Լավ մարիյասին պետք է կարղոանա թեթև հարվածներով վերահստկել մարին և թույլ չտա, որ այն գետնին դիպչի։
Կեմարին խաղում են մոտ 6-7 մ² զբաղեցնող հարթ հողատարածքի վրա[1]։ Խաղացողները հագնում են Հեյանի ժամանակաշրջանի պատմական զգեստներ, նաև ագռավի գլխի տեսքով գլխարկ։ Այդ զգեստները անվանում են կարիգինու, որոնք այլևս նորաձև չեն։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեմարի» հոդվածին։ |