Կենան Բայրիչ սլովեն.՝ Kenan Bajrić | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Սլովենիա | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 20, 1994[1] (29 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Լյուբլյանա, Սլովենիա | ||||||||
Քաշ | 88 կիլոգրամ | ||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
Ազգային հավաքական | |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կենան Բայրիչ (սլովեն.՝ Kenan Bajrić, դեկտեմբերի 20, 1994[1], Լյուբլյանա, Սլովենիա), սլովենացի ֆուտբոլիստ, Բրատիսլավայի «Սլովան» ակումբի և Սլովենիայի ազգային հավաքականի պաշտպան։
Կենան Բայրիչը ֆուտբոլ է պարապել «Ինտերբլոկ» ակումբի ակադեմիայում։ 2011 թվականին տեղափոխվել է Լյուբլյանայի «Օլիմպիա»։ Նորամուտը Սլովենիայի առաջնությունում նշել է 2012 թվականի մայիսի 17-ին՝ «Մուրայի» դեմ խաղում (3-1)։ Թիմի հետ դարձել է Սլովենիայի 2015/16 մրցաշրջանի չեմպիոն։ 2016 թվականի հուլիսին եվրոպական նորամուտն է նշել Եվրոպայի լիգայի որակավորման խաղերում սլովակյան «Տրենցինի» դեմ խաղում (երկու խաղերի արդյունքում՝ 6-6)[2]։
2018 թվականի հունվարին Բայրիչի տրանսֆերը 600 հազար եվրոյով գնել է Բրատիսլավայի «Սլովանը»[3]։ Այդ թիմի կազմում նա երկու անգամ դարձել է Սլովակիայի չեմպիոն և Սլովակիայի գավաթակիր, ինչպես նաև մասնակցել է Եվրոպայի լիգայի խմբային փուլին[2]։ 2019 թվականի նոյեմբերի 7-ին, Եվրոպայի լիգայի «Վուլվերհեմփթոն Ուանդերերսի» դեմ խաղում անգլիական ակումբի հարձակվող Ռաուլ Խիմենեսը, շրջադարձ հարված կատարելիս, խաղակոշիկով հարվածել է Բայրիչի գլխին, որից հետո նա կորցրել է գիտակցությունը։ Սլովենացի ֆուտբոլիստը գիտակցության է եկել հիվանդանոցում, որտեղ նրա մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում[4]։
Բայրիչը եղել է Սլովենիայի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականի խաղացող[2]։ 2015 թվականի Վալերի Լոբանովսկու հուշամրցաշարի հաղթող է[5]։
Սլովենիայի ազգային հավաքականի կազմում նորամուտը նշել է 2020 թվականի նոյեմբերի 11-ին Ադրբեջանի դեմ ընկերական խաղում (0-0)[6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենան Բայրիչ» հոդվածին։ |