Կենդանի ժամանակագրություն ռուս.՝ Живая хронология | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք |
Հեղինակ | Անտոն Չեխով |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1885 |
Հրատարակվել է | 1885 |
«Կենդանի ժամանակագրություն» (ռուս.՝ Живая хронология), Անտոն Պավլովիչ Չեխովի գրած հումորային պատմվածքը։ Առաջին անգամ հրատարակվել է 1885 թվականի փետրվարի 23-ին՝ Օսկոլկի ամսագրում, Ա. Չեխոնտե ստորագրությամբ։ Ավելի ուշ ստեղծագործությունը նաև ընդգրկվել է գրողի «Խայտաբղետ պատվածքներ» վերնագրով անթոլոգիայում, հետո Չեխովի կողմից ներառվել է իր երկերի ժողովածուի երկրորդ հատորում, որը Ադոլֆ Մարքսը հրատարակել է 1899-1901 թվականներին[1]։
Կնոջ, երեխաների և իր հին ընկեր Լոպնևի ընկերակցությամբ հանգիստ ու խաղաղ երեկոն անցկացնելով՝ Շարամիկին անունով պետական խորհրդատուն սկսում է բողոքել իրենց քաղաքի ցանկացած մշակութային կյանքի գրեթե բացակայությունից։ Միևնույն ժամանակ, նա հիշում է, որ նախկինում ամեն ինչ այլ էր, ի հաճույքս իր կնոջ՝ Աննա Պավլովնայի։ Միաժամանակ փորձում է վերակենդանացնել մեկ կամ մի քանի դերասանի կամ երգչի այցը և հիշում, թե քանի տարի առաջ էր դա, երբ ինքն ամեն անգամ դիմում էր Աննա Պավլովոնային այն հարցով, թե քանի տարեկան են իրենց 4 երեխաները և արդյոք նրանց տարիքը համընկնում է այս կամ այն իրադարձությանը։