Կենդանիների գիտակցություն, կենդանիների ինքնագիտակցության վիճակ կամ արտաքին օբյեկտի կամ իր ներսում ինչ-որ բանի մասին տեղեկացվածություն[1][2]։ Մարդկանց մոտ գիտակցությունը որոշվում է զգայունության միջոցով՝ սուբյեկտիվություն, որակավորում, զգայնության կամ զգալու ունակություն, արթնություն, ինքնագնահատական և մտքի գիտակցված վերահսկողության համակարգ[3]։ Չնայած սահմանման դժվարություններին, շատ փիլիսոփաներ կարծում են, որ կա լայնորեն տարածված ընդհանուր պատկերացում այն մասին, թե ինչ է գիտակցությունը[4]։
Կենդանիների գիտակցության թեման բախվում է մի շարք դժվարությունների։ Այն վեր է հանում այլ գաղափարների խնդիրը, քանի որ կենդանիները, որոնք զրկված են բանականությունից և չեն կարող մեզ պատմել իրենց փորձի մասին[5]։ Բացի այդ, դժվար է օբյեկտիվորեն տրամաբանել այս հարցի շուրջ, և ժխտել, որ կենդանին գիտակցություն չունի, ենթադրում է, որ նա չի զգում, նրա կյանքը արժեք չունի, և որ նրան վնասելը բարոյապես սխալ չէ։ Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ կենդանին գիտակցություն ունի:17-րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա Ռենե Դեկարտին երբեմն մեղադրում էին կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ, քանի որ նա պնդում էր, որ միայն մարդիկ գիտակցություն ունեն[6]։
Փիլիսոփաները, ովքեր սուբյեկտիվ են համարում կենդանիների գիտակցության էությունը, սովորաբար կարծում են, որ անհնար է իմանալ, կենդանիների մոտ գիտկցություն գոյություն ունի արդյոք և որն է դրա բնույթը։ Ամերիկացի փիլիսոփա Թոմաս Նագելը այս տեսակետը ներկայացրել է հայտնի՝ «Ինչպիսին է չղջիկ լինելը»էսսեում, որտեղ ասվում է, որ մկիայն ճղջիկը կարող է գիտակցել, գիտակցություն ունի, թե՞ ոչ։ Եվ նա պնդում էր, որ անկախ նրանից, թե որքան բան գիտենք կենդանու ուղեղի և վարքի մասին, մենք երբեք իսկապես չենք կարող ընկղմվել կենդանու մտքի մեջ և զգալ նրա աշխարհը այնպես, ինչպես անում է ինքը[7]։ Իսկ օրինակ հայտնի գիտնական գիտնական Դուգլաս Հոֆշտադտերը, համաձայն չէ այս փաստարկի հետ՝ համարելով այն անիրական[8]։
Կենդանիների գիտակցության ուսումնասիրությամբ զբաղվում են արդեն երկար տարիներ[9]։1927թ ամերիկացի հոգեբան Հարվի Կարրը պնդում է, որ կենդանիների գիտակցությունը ուսումնասիրելու համար կարելի է փորձեր կատարել երեխաների հետ՝ օնտոգենեզի վաղ փուլերում[10]։
2012 թվականին մի խումբ նյարդաբաններ ստորագրեցին Քեմբրիջյան հռչակագիրը, որը միանշանակ պնդում էր, որ միայն մարդիկ չեն, որ ունեն գիտակցություն։ Կենդանիները, հատկապես կաթնասուններն ու թռչունները, նույնպես օժտված են գիտակցությամբ[8]։