Կենդանիների ստեղծած ստեղծագործություններ - ստեղծագործություններ, որոնց հեղինակ են հանդիսանում կենդանիները։ Հաճախ դրանք նկարներ կամ լուսանկարներ են։ Հայտնի են կապիկների, փղերի, դելֆինների, սողունների և թռչունների կողմից ստեղծված ստեղծագործություններ[1]։
1950 թթ. կենսաբաններն սկսեցին ուսումնասիրել մարդկանց արվեստի տեսության բնույթը։ Տեսություններն առաջ էին քաշվել պրիմատների կողմից նկարված նկարների դիտարկման հիման վրա։ Հարյուրավոր այդպիսի նկարներ են հավաքագրվել Դեսմոնդ Մորիսի կողմից։ Մորիսը և նրա օգնական Թայլեր Հարիսոնը այդ կտավները բացատրել են որպես աբստրակտ ստեղծագործության ներքին մղում, ինչն արտահայտված է դիտարկման դաշտի և գույնի հետազոտման ճանապարհով։ Հետազոտման առարկա հանդիսացող նկարիչ-պրիմատներից շատերը զարգացում են ապրել ժամանակի ընթացքում, լայնացնելով կամ նեղացնելով նկարների լաքաներկային ծածկի շրջանակը, լցնելով դրանք հորիզոնական կամ ուղղահայաց գծերով, և, նույնիսկ` զարգացնելով նկարների բովանդակությունը։ Լայն ժողովրդականություն է ձեռք բերել Պյեր Բրասոյի նկարների պատմությունը, երբ չորս տարեկան շիմպանզեի կողմից նկարված նկարները ցուցադրվել են որպես անհայտ ավանգարդիստի պատկանող նկար, և մեծ հետաքրքություն առաջացրել քննադատների շրջանում։
Անազատության մեջ փղերի նկարչությանն ընտելացումը դիտվում է որպես նրանց վարքի գծերի հարստացման մի ձև[2]։ Դրա օրինակների կարելի ականատես լինել Մելբուրնի կենդանաբանական այգում։ Սակայն 2014թ. հուլիսին հրապարակված հետազոտությունները ցույց են տալիս, որ նկարչությունը քիչ ազդեցություն է թողնում փղերի վարքային գծերի հարստացման վրա, ի տարբերություն կենդանիների և այգու աշխատակիցների միջև շփման նկատվող դրական ազդեցության։ Գիտնականները եկել այն եզրակացության, որ գեղագիտական գրավչության տեսանկյունից օգուտն այդպիսի գործունեությունից սահմանափակ է։ Փղերը միշտ նկարում են նույն նկարը և այն սովորել են կրկնել բիծ առ բիծ[3]։
Դելֆինարիայումներում ցուցադրումների ժամանակ դելֆինները ցուցադրում են նկարչութուն իրենց բերանում սեղմված վրձնի օգնությամբ։
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)